Իմ սիրելի կենդանին

Շները հավատարիմ կենդանիներ են:
Առաջին ընտելացված կենդանին շունն է։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր են ունեցել մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում: Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, որսորդական և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Արևելյան խոհանոցում շները հանդիսանում են սննդի աղբյուր, նրանց օգտագործում են տարբեր ճաշատեսակներ մեջ:Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ 

Ծաղկեվանքի մասին

Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա, Արագածոտնի մարզում։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության համար։ Ջրում ցինկի նշանակալի մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանուում։

Ըստ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Kuys varvara.JPG

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։

Իմ ամառը

Ես ամառային արձակուրդներս անցկացրել եմ իմ սիրելի Սիսիանում տատիկիս և պապիկիս հետ։ Գնացել ենք Շաքիի ջրվեժ և շատ լավ ժամանակ ենք անցկացրել։

Կարդացել եմ շատ առակներ,մաթեմատիկական վարժություններ եմ կատարել։ Նաև հաճախ եմ լողավազան գնացել։

Ճամփորդություն դեպի Մաշտոցներ մատուռ

Սեպտեմբերի 1-ին իմ դասընկերների հետ գնացինք Մաշտոցներ մատուռ։Մոմ վառեցինք,աղոթեցինք,երգեցինք։Այնուհետև ուղևորվեցինք դեպի Սևանա լիճ ,նշեցինք ընկերոջս տարեդարձը։

Հրաշալի ժամանակ անցկացրինք ու վերադարձանք Երևան։