Մայրենի

Շաշ հյուրը

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

– Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

– Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել արտահայտությունները.

Երկինքը տրաքեց – անձրև  եկավ

ճար չկա – ելք  չկա

գործով են ընկնում – գործ  են անում

ջուր դարձած  – թրջված

  • Նշի՛ր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը:

Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

  • Առած-ասացվածքները խառնվել են: Միացրո՛ւ համապատասխան հատվածները:

Ով աշխատի, նա կուտի:

Ստի ոտը կարճ է:

Գդակը` մեծ, տակը` դատարկ:

Ով ինչ անի, իրեն կանի:

Ինչ լինի մարդուն` իր խելքից է:

  • Նշված բառերով բարդ բառեր կազմի՛ր: Օրինակ՝ տուն – առանձնատուն

Հյուր –  հյուրատուն

Ջուր –  ջրհեղեղ

Ընկեր –  ընկերասեր

Մաթեմատիկա

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

56: 7 + 63: 7 + 35 : 7 + 21: 7 + 70 : 7= 35

12: 4 + 40 : 4 + 32: 4 + 28 : 4 + 24 : 4= 24

15: 5 + 35 : 5 + 50: 5 + 45 : 5 + 5: 5 =30

  • Շարունակի՛ր ըստ օրինակի:

8: 40  կամ  9-ին 20 պակաս

5: 50 կամ 6-ին 10 պակաս

1: 55 կամ  2- ին 5 պակաս

3: 35 կամ 4-ին 25 պակաս

  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

1 ժ 45 ր + 4 ժ 30 ր =6ժ 15ր

4 ժ 30 ր + 2 ժ 45 ր=7ժ 15ր

2 ժ 50 ր + 3 ժ 25 ր=6ժ 15ր

2 ժ 40 ր – 25 ր= 2ժ15ր

7 ժ 50 ր – 2 ժ 30 ր =5ժ  20ր

1 ժ – 40 ր =20ր

2 ժ 10 ր – 30 ր =1ժ 40ր

  • ժ 40 ր – 2 ժ 50 ր=50ր
  • Նշի՛ր ճշմարիտ դատողությունները:

Արկղում կա 4 բազուկ և  5 գազար:

  • Եթե նապաստակը արկղից հանի 3 բանջարեղեն, դրանցից մեկն անպայման գազար կլինի:
  • Եթե նապաստակը արկղից հանի 5 բանջարեղեն, դրանցից մեկն անպայման գազար կլինի:
  • Եթե նապաստակը արկղից հանի 5 բանջարեղեն, դրանցից մեկն անպայման բազուկ կլինի:
  • Եթե նապաստակը արկղից հանի 6 բանջարեղեն, դրանցից մեկն անպայման գազար բազուկ կլինի:

.5 Լուծի՛ր խնդիրները:

Ա. Քառակուսու պարագիծը 16 սմ է: Ինչքա՞ն է  քառակուսու կողմի երկարությունը:

Լուծում  16:4=4

Պատ.՝4

Բ. Ուղղանկյան պարագիծը 24 սմ է, մի կողմի երկարությունը 8 սմ է: Ինչքա՞ն է ուղղանկյան մյուս կողմերի երկարությունը:

Լուծում 8×2=16   24-16=8    8;2=4

Պատ.՝4

Գ. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 27 սմ է: Ինչքա՞ն է յուրաքանչյուր կողմ երկարությունը:

Լուծում ` 27;3=9

Պատ.՝9

Русский язык

  1. Раздели слова на слоги и для переноса.
    Запиши. Объясни, все ли слова можно перенести, в чём состоит разница.
    Шко-ла, у-че-ник, у-ли-ца, ра-дио, поль-ка
  2. Составь предложения из данных слов. Запиши их. Раздели для переноса любые три слова.
    Ранней осенью погода хороша.
    Все ребята идут в школу с цветами.
    Зоя и Юля зимой скатывали комья из снега.

Մաթեմատիկա

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Արամի սիրելի մուլտֆիլմը սկսվում է 19: 10-ին և տևում է 35 րոպե:  Ժամը քանիսի՞ն է ավարտվում մուլտֆիլմը:

Պատ.՝7:45

Բ. Ցողիկն  իր սիրելի գիրքը սկսեց կարդալ ժամը 10:15-ին և ավարտեց 11-ին: Ինչքա՞ն ժամանակ Ցողիկը  գիրք կարդաց:

Պատ.՝45 րոպե

Գ. Մայրիկը ժամը 9:20 սկսեց նախաճաշ պատրաստել և 35 րոպեից նախաճաշը պատրաստ էր: Մայրիկը սպասեց 5 րոպե, որ նախաճաշը մի քիչ հովանա, ապա կանչեց երեխաներին: Ո՞ր ժամին մայրիկը կանչեց երեխաներին:

Պատ.՝10:00

  • Հաշվի՛ր:

20 ր + 35 ր  =55ր

40 ր + 30 ր  =70ր

50 ր + 20 ր  =70ր

45 ր + 15 ր =60ր

1 ժ 15 ր + 3 ժ  =4ժ 15ր

2 ժ 35 ր + 3 ժ 15 ր =5ժ  50ր

1 ժ 40 ր + 30 ր =2ժ  10ր

6 ժ 50 ր + 40 ր = 7 ժ 30ր

  • ժ 35 ր +  2 ժ 40 ր =6 ժ  11ր
  • Ժամը քանի՞սն է:
Image result for clocks  kids worksheet
8: 45  կամ1;304:45
9-ին 15 պակաս 5-ին 15 պակաս
  • Արտահայտի՛ր

Ա. Րոպեներով

1 ժամ 5 ր  =65ր

1 ժամ 20 ր =80ր

2 ժամ 10 ր =130ր

4 ժամ 15 ր =255ր

Բ. Ժամերով

60 ր =1ժ

75 ր =1ժ 15ր

130 ր =2ժ 10ր

150 ր 2ժ 30ր

Անհատական պլան

Սովորողի անհատական պլան

Անուն ԱզգանունՀրանտ Ազարումյան

Դպրոց, դասարանԱրմտյան դպրոց

Երկարօրյա ծառայություն– չեմ օգտվում

 Երթուղու համար և նշեք միակողմանի թե երկկողմանի♦0Ինչպե՞ս եմ գալիս դպրոց)  միակողմանի,23 երթուղի

Տանը լրացուցիչ անելու աշխատանքներ ընտրում եք, թե ոչ–  այո,միշտ կատարում եմ

Ընտրությամբ գործունեության խումբմարմնակրթություն

Լրացուցիչ խմբակներ/պար, լող, կարատե…/ լող, ֆուտբոլի ֆեդերացիա

Մայրենի

Խուլի այծերը

                                                                                                   Աթաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
– Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
– Լավ է՝ այսպես ցանեմ, – ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
– Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
– Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, – ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
– Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
– Ինչ ես խոսում, – ասում է այծատերը, – ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
– Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
– Չէ, ես էս այծն եմ խոստացել, – կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

– Ա՛յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:
– Այ նանի, – ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
– Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ էն չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։
     Խուլը կորցնում է այծը։

Խուլը գնում է  խուլի  մոտ  այծը  փնտրելու։

Այծերը գտնում է ,պոզը կտրած այծը տալիս մյուս մարդուն։

Իրար չեն հասկանում,գնում են քյոխվի մոտ,հանդիպում են խուլ պառավի,դարձյալ պառավն էլ իր դարդն էր լալիս։

  • Նշի՛ր այն հատվածը, որը քեզ դուր եկավ։
  • Տեքստից դուրս գրի՛ր ի՞նչ հարցին պատասխանող բառեր և դարձրո՛ւ հոգնակի (շատացրու): Օրինակ՝ այծ(ի՞նչ)-այծեր(ինչե՞ր)
Ի՞նչԻնչե՞ր
այծայծեր
մարդմարդիկ
պառավպառավներ
պոզպոզեր
հարսհարսներ
գանգատգանգատներ
տեղտեղեր
  • Շարունակի՛ր հորինել.(Հորինածդ նկարիր Paint – ծրագրով, վերնագրիր և տեղադրիր բլոգում)
       Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ ,և նրա այծերը գնացին նրան փնտրելու։ Պառավն էլ ձայն էր տալիս այծերին,սակայն նրանք չէին լսում։ Վերջապես այծերը այս ու այն կողմ ընկնելով   անտառի  խորքից  գտան  պառավին։