Մաթեմատիկա

1.Լրացրո՛ւ պակասող թվերը։

8 կգ = 800 գ

3 կգ =300 գ

6 տ = 6000  կգ

5 տ = 5000կգ

9 ց = 900 կգ

2 ց =  200 կգ

9000 կգ = 9  տ

2000 կգ =  2  տ

8000 գ = 8 կգ

10000 գ = 10 կգ

800 կգ =8ց

1000 կգ =1ց

2.Հաշվի՛ր  արտադրյալը:

400×20=8000

60×50=3000

80×40=3200

9×50=4500

700×5=3500

200×90=1800

700×40=20000

600×70=42000

90×800=72000

3.Լուծի’ր խնդիրները.

. Ա) Մի ափսեում կա 13 դեղձ, մյուսում՝ 17: Վարդանը ափսեներից վերցրեց 7 դեղձ: Քանի՞ դեղձ մնաց ափսեներում:

Լուծում՝

                                     13+17=30

                                     30-7=23

Պատ.՝23

Բ) Փողոցի աջ կողմում կա  32 տուն, իսկ ձախ կողմում՝ 4 անգամ պակաս: Քանի՞ տուն կա այդ փողոցի երկու կողմերում միասին:

Լուծում

32+8=40

 Պատ.՝40 

Գ) Ծառատունկի ժամանակ դպրոցականները տնկեցին 8 ծիրանենի և  5 անգամ շատ խնձորենի: Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին դպրոցականները:

Լուծում

5×8=40

                                                                                         Պատ․՝40

4.Հաշվի՛ր:

345×3=1035

412×6=2472

270×8=2160

415×5=2075

613×4=2452

486×7=3403

592×6=3552

247×4=988

367×5=1835

5. Համեմատի՛ր <; >; =

80սմ 5մմ   > 70սմ 6մմ

35կգ 500գ  >  32կգ 600գ

27դմ 6սմ >   25դմ 8սմ

5տ 450կգ  <  8տ 300կգ

54մ 60սմ <   54մ 90սմ

5կգ 600գ    >4կգ 800գ

1.Լրացրո՛ւ պակասող թվերը։

8 կգ = 800 գ

3 կգ =300 գ

6 տ = 6000  կգ

5 տ = 5000կգ

9 ց = 900 կգ

2 ց =  200 կգ

9000 կգ = 9  տ

2000 կգ =  2  տ

8000 գ = 8 կգ

10000 գ = 10 կգ

800 կգ =8ց

1000 կգ =1ց

2.Հաշվի՛ր  արտադրյալը:

400×20=8000

60×50=3000

80×40=3200

9×50=4500

700×5=3500

200×90=1800

700×40=20000

600×70=42000

90×800=72000

3.Լուծի’ր խնդիրները.

. Ա) Մի ափսեում կա 13 դեղձ, մյուսում՝ 17: Վարդանը ափսեներից վերցրեց 7 դեղձ: Քանի՞ դեղձ մնաց ափսեներում:

Լուծում՝

                                     13+17=30

                                     30-7=23

Պատ.՝23

Բ) Փողոցի աջ կողմում կա  32 տուն, իսկ ձախ կողմում՝ 4 անգամ պակաս: Քանի՞ տուն կա այդ փողոցի երկու կողմերում միասին:

Լուծում

32+8=40

 Պատ.՝40 

Գ) Ծառատունկի ժամանակ դպրոցականները տնկեցին 8 ծիրանենի և  5 անգամ շատ խնձորենի: Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին դպրոցականները:

Լուծում

5×8=40

                                                                                         Պատ․՝40

4.Հաշվի՛ր:

345×3=1035

412×6=2472

270×8=2160

415×5=2075

613×4=2452

486×7=3403

592×6=3552

247×4=988

367×5=1835

5. Համեմատի՛ր <; >; =

80սմ 5մմ   > 70սմ 6մմ

35կգ 500գ  >  32կգ 600գ

27դմ 6սմ >   25դմ 8սմ

5տ 450կգ  <  8տ 300կգ

54մ 60սմ <   54մ 90սմ

5կգ 600գ    >4կգ 800գ

Մաթեմատիկա

Խնդիրների օր

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Արմանը  գնեց 3 տուփ հյութ: Որքա՞ն վճարեց հյութերի համար, եթե 1 տուփն արժեր 160 դրամ:

Լուծում՝

160×3=480

Պատասխան՝480

Բ. Սուրենը գնեց 5 տուփ քաղցր ձողիկ: Որքա՞ն վճարեց ձողիկների համար, եթե 1 տուփն արժեր 130 դրամ:

Լուծում՝

5×130=650

Պատասխան՝650

Գ. Ալբերտը  գնեց 4 տուփ աղի ձողիկ: Որքա՞ն վճարեց ձողիկների համար, եթե 1 տուփն արժեր 60 դրամ:

Լուծում՝

4×60=240

Պատասխան՝240

Դ. Մեկ կիլոգրամ դեղձն  արժե 800 դրամ: Որքա՞ն վճարեց  Էմիլիան  կես կիլոգրամ դեղձ  գնելու  համար:

Լուծում՝

800:2=400

Պատասխան՝400

Ե. Կես կիլոգրամ բանանն արժե 400 դրամ: Որքա՞ն վճարեց  Ռաֆայելը  1 կգ բանան գնելու համար:

Լուծում՝

400×2=800

Պատասխան՝800

Զ. Մեկ կիլոգրամ խնձորն արժե 400 դրամ: Ցողիկը  գնեց 5 կգ, իսկ Նատալին՝ 2 կգ խնձոր: Որքա՞ն վճարեցին աղջիկները միասին:

Լուծում՝

5×400=2000

2×400=800

2000+800=2800

Պատասխան՝2800

Է․Հինգ պաղպաղակն  արժե 500 դրամ ։ Ինչքա՞ն գումար է հարկավոր 7 պաղպաղակ գնելու համար ։

Լուծում

500:5=100

100×7=700

Պատ․՝        700

Ը․Դավիթը գնեց մեկ գնդակ և երեք գլխարկ , վճարեց ընդամենը 3700 դրամ ։ Ինչքա՞ն արժե մեկ գլխարկը , եթե 1 գնդակն արժե 700 դրամ:

Լուծում

3700-700=3000

Պատ․՝3000

Մաթեմատիկա

1.Լրացրո՛ւ պակասող թվերը։
6 կգ =6000 գ
2 կգ = 2000 գ
5 տ = 5000 կգ
3 տ =3000 կգ
2 ց = 200կգ
4 ց =400 կգ

2000 կգ =2 տ
8000 կգ = 8 տ
1000 գ =1 կգ
8000 գ = 8 կգ
300 կգ =3 ց
800 կգ = 8 ց

2.Լուծի’ր խնդիրները
ա) Մայրիկը 6 տուփ կաթնաշոռի և 1 տուփ կարագի համար վճարել է 1530 դրամ: Ի՞նչ արժե 1 տուփ կարագը, եթե 1 տուփ կաթնաշոռը արժե 200 դրամ:
Լուծում
6×200=1200
1530-1200=330
Պատասխան՝ 330դրամ

բ)Էլինան` վճարելով 1050 դրամ, գնել է 1 տուփ մատիտ և 6 տետր: Ի՞նչ արժե 1 տուփ մատիտը, եթե 1 տետրն արժե 70 դրամ:
Լուծում
6×70=420
1050-420=63
Պատասխան՝630 դրամ

գ)Մեկ կիլոգրամ նարինջն արժե 500 դրամ: Որքա՞ն վճարեց Տաիսիան կես կիլոգրամ նարինջ գնելու համար:
Լուծում՝
500:2=250
Պատասխան՝250

3.Թվերը գրի՛ր թվանշաններով:
երեք հազար հարյուր երեսունվեց 3136
ութ հազար վեց հարյուր հիսունութ 8658
հազար երկու հարյուր վաթսունյոթ 1267
հազար երկու հարյուր յոթանասունմեկ 1771
տաս հազար հինգ հարյուր հիսուն 150050

4.Հաշվի՛ր:
500 : 10 + 90 x 5 =500
600 : 10 + 8 x 8 =124
490 : 7 + 9 x 7 = 133

45 + (90 x 5 ) =495
540 : (27 : 3 ) = 60
18 + (40 x 8 ) = 338

160 : 4: 2 =20
200 : 2 : 5 =20
400 : 2 : 10 =20

Չարի վերջը

Չարի վերջը
Հովհաննես Թումանյան

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն, 
Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։ 

  • Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ, 
    Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
    Թռչե՜ք, գնաք, 
    Ուրախանաք…
    Երգում էր մարիկ Կկուն. 
    Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
  • Էս սարը իմն է,
    Էս ծառը իմն է, 
    Ծառում փչակ կա,
    Փչակում՝ մի բուն,
    Էս ո՞վ է եկել
    Տիրացել թաքուն։ 
    Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու, 
    Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
  • Երեք հատ ձագ, աղա Աղվես։
  • Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։ 
    Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
    Մինը ծառա ղկես ինձ մոտ։ 
    Ձգի շուտով մի հատը ցած, 
    Թե չէ՝ կացինս հրեն սրած,
    Գնամ բերեմ,
    Ծառը կտրեմ…
  • Վա՜յ, չկտրես,
    Աստված սիրես,
    Էս մինն ահա 
    Տար քեզ ծառա, 
    Միայն թե էդպես 
    Մի ջնջիլ մեզ 
    Բնով – տեղով,
    Ամբողջ ցեղով։ 
    Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։ 
    Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
  • Վայ – վա՜յ, դու – դո՜ւ, 
    Իմ լավ կուկու.
    Ո՞ր սև սարում, 
     Ո՞ր անտառում, 
    Ո՞ր թփի տակ 
    Կորար մենակ… 
  • Վայ – վա՜յ, դու – դո՜ւ, 
    Իմ խեղճ կուկու… 
    Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
  • Էս սարը իմն է, 
    Էս ծառը իմն է,
    Ծառում փչակ կա, 
    Փչակում՝ մի բուն, 
    Էս ո՞վ է եկել 
    Տիրացել թաքուն։ 
    Ախ դու Կկու, հիմար Կկու, 
    Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
  • Երկու հատ ձագ, աղա Աղվես:
  • Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
    Ա՛խ, չարամիտ դու ավազակ,
    Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
    Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
    Լցնես ամբողջ կկուներո՞վ…

Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…

  • Վա՜յ, չկտրես,
  • Աստված սիրես,
  • Էս էլ առ տար,
    Ու թող դադար՝
    Վերջինը գեթ
    Մնա ինձ հետ…
    Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
    Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:
  • Վայ – վա՜յ, վույ – վո՜ւյ,
    Ընչի՞ համար
    Եկա ես սար,
    Բուն շինեցի,
    Ձագ հանեցի…
    Աղվեսն եկավ,
    Տարավ, կերավ,
    Երկու, երկու,
    Կուկու… կուկու…
    Լաց էր լինում մարիկ Կկուն:
    Էս միջոցին – ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
    էն կողմերով: Լսեց Կկվի լացի ձայնը:
  • Էդպես տխուր ու զարհուրիկ
    Ի՞նչ ես լալիս, Կկու քուրիկ:
  • Ինչպես չլամ, ա՛ սանամեր.
    Աղվեսն եկավ էն սրտամեռ,
    Գլխիս էսպես փորձանք բերավ,
    Ձագուկներըս տարավ, կերավ:
  • Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,

(2)
Ինչպես իզուր խաբվել ես դու
Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը – երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…
Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի գնա:
Էսպես ասավ Ագռավն ու թռավ գընաց:
Ահա կրկին
Աղվեսն եկավ:

  • Էս սարը իմն է,
     Էս ծառը իմն է…
     Հազիվ էր ասել, Կկուն բնից գլուխը հանեց՝
  • Սուտ ես ասում, դու խաբեբա,
    Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
    Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
    Սարն ամենքիս է հավասար:
    Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
    Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,
    Ձագուկներըս տըվել եմ քեզ…
    Կորի՛, գընա, դու չար Աղվես,
    Հերիք ինչքան սուտ ես ասել.
    Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
    Կացին չունես ծառը կտրես:
  • Ո՞վ ասավ քեզ:
  • Ագռավն ասավ:
  • Ագռա՞վը, լա՜վ:
    Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ:
    Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է:
    Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
    Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
  • Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
    Աղվես աղա…
  • Ա՛յ դու կռավան չարալեզու,
    Ո՜նց թե Կկվին ասել ես դու,
    Թե ես կացին չունեմ սրած…
    Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
  • Վա՜յ, քեզ մեղա,
    Աղվես աղա,
    Ես եմ ասել, չեմ ուրանամ,
    Ինձ քրքըի, ինձ կեր հում-հում,
    Տո՛ւր ինչ պատիժ սիրտդ կուզի,
    Բայց մի վերջին խոսքս լսի:
    Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
    Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
    Որ չես գտնի դու քո օրում
    Ոչ մի թառում կամ անտառում:
    Ընչի՞ համար էն ահագին
    Գանձը կորչի հողի տակին:
    Արի գնանք, հանեմ տամ քեզ,
    Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
    Թե չլինի ու սուտ դուրս գամ,
    Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…
  • Գնա՛նք, ասավ Աղվեսը:
    Թե կլինի, շատ լավ,
    թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
    Գնացին: Վերևից թռչելիս
    Ագռավը նկատել էր, որ մի թփում
    պառկած էր գյուղացու շունը:
    Աղվեսին տարավ, տարավ, դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
  • Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
    Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին:
    Աղվեսը խեղդվելով սկսավ խռխռալ.
    Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
    Զգույշ Աղվես,
    Փորձանքի մեջ
    Ընկնեմ էսպե՜ս…
    Ա՜խ, անիրա՜վ
    Դու սև Ագռավ…
    Ինչքան էլ որ լինիս զգույշ,
    Չարի համար թե վաղ, թե ուշ,
    Էդ է պահված, Աղվես աղա,
     Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…
    Պատասխանեց Ագռավն ու թռավ: 

Հարցեր և առաջադրանքներ

Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:
փչակ-խոռոչ
թաքուն-գաղտնի
գեթ-միայն
չարամիտ-չարասիրտ
ավազակ-խաբեբա
սպառնալ-վախեցնել
ուրանալ-մոռանալ

Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

կկու,աղվես,երեք կկվի ձագեր,ագռավ,շուն
Գրի՛ր ընդգծված բառերի հականիշներն ու հոմանիշները:
Ուրախանալ-զվարճանալ-տխրել
հիմար -անխելք-խելոք
ագահ -անկուշտ-կուշտ
սուտ-կեղծիք-ճիշտ
ահագին-շատ-քիչ
բարկացած-ջղայնացած-խաղաղված
խաբեբա-սուտասան-ճշմարտախոս
վախենալ-ահաբեկվել-քաջ լինել
սպառնալ-վախեցնել
տխուր-տրտում-ուրախ
հիմար -անխելք-խելացի
թաքուն-գաղտնի-բացահայտ
ներքև-վերև-ցած
խնդրել-աղաչել-հրամայել
բերել-տանել
անամոթ-ամոթխած-անշնրհք
փոքրիկ -մեծ-պստիկ
Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին:
Աղվեսը խեղդվելով սկսավ խռխռալ.

Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:
Լսեց Կկվի լացի ձայնը:

  • Էդպես տխուր ու զարհուրիկ
    Ի՞նչ ես լալիս, Կկու քուրիկ:
  • Ինչպես չլամ, ա՛ սանամեր.
    Աղվեսն եկավ էն սրտամեռ,
    Գլխիս էսպես փորձանք բերավ,
    Ձագուկներըս տարավ, կերավ:

Ինչպիսի՞ մայրիկ էր կկուն:

Մայրիկ կկուն շատ միամիտ էր։
Ինչպիսի՞ն էր աղվեսը:
Աղվեսը շատ խորամանկ էր։
Աղվեսին նամակ գրի՛ր:

Սիրելի աղվես աղա,ես քեզ խորհուրդ կտամ, որ դու բարի լինես և ուրիշներին ցավ չպատճառես։
Կկվի անունից շանը նամակ գրի՛ր և շնորհակալություն հայտնի՛ր նրան:

Բարև,հավատարիմ ընկեր,ես շատ շնորհակալ եմ քեզանից,որ դու փրկեցիր ինձ։ Եթե քեզ ինչ-որ բան պետք լինի,ես քեզ սիրով կօգնեմ։

Նոր ավարտ հորինի՛ր հեքիաթի համար:
Աղվեսը պուկ փախավ,շունը չկարողացավ բռնել նրան։ Սակայն գնալու ճանապարհին աղվեսը իր սխալները հասկացավ ու այլևս նման բաներ չէր անում։

Մեր ոսկեղենիկ մայրենի լեզուն

Հայերենը  աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է շատ հին ժամանակներից։ Հնում մի շարք ժողովուրդներ մեզ անվանել են արմեններ, իսկ մեր երկիրը` Արմենիա։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը կապվում է Հայկ Նահապետ անվան հետ։ Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհի առաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։

Հայերեն այբուբենը ստեղծվել է 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է  Մեսրոպ Մաշտոցը:

Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և  405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» առաջին հայերեն նախադասությունը՝
Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
– Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը
Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ։

Մեր Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։ Ըստ Կորյունի՝«Մաշտոցին «Աստծված իսկապես պարգևեց գրեր ստեղծելու բախտը, և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին»։

Մեծերը հայոց լեզվի մասին
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։
Ղազարոս Աղայան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց…
Ստեփան Զորյան

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

                                                                                                                                Ստեփան Զորյան

Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:
Ջորջ Բայրոն
Այո,մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք,որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է:
Պարույր Սևակ

Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին…

                                                                                                                                     Ջորջ Բայրոն

Հայերենը՝ իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու», այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

                                                                                       Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ)

Ճոխ է հայոց լեզուն, և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն…

                                                                                                                        Ղևոնդ Ալիշան

Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ,ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքան էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:

                                                                                                                    Հովհաննես Թումանյան

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

Ավ. Իսահակյան
Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու:
Ավետիք Իսահակյան

Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է ” Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

Նիկողայոս Մառ

English

Aram likes to read a book.

I go in for basketball.

You speak English very well.

We go for a walk every evening.

She knows three languages.

They swim in the swimming-pool every Sunday.

On Saturday I usually visit my grandparents.

Նամակ խոսող ձկանը

Բարև,բարի ձուկ ,դու շատ լավ բան արեցիր,երբ օգնեցիր խեղճ մարդուն։ Ես վստահ եմ,որ դու միշտ էլ բոլորին օգնում ես։ Ես քեզանից լավ օրինակ վերցրի։ Դու շատ  կախարդական ես ,որովհետև  բոլոր ձկները քեզ նման չեն։ Դու  կարողանում ես դառնալ մարդ և  քայլել աշխարհով  մեկ։

Տյառնընդառաջ ծեսը

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։  Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունըԵկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Մենք մեր դպրոցում մենք նշում ենք Տյառնընդառաջ ծեսը ։Մենք երգում ենք երգեր, վերցնում ենք ծառի փայտ և նրա վրա գրում ենք վատ բաներ և նետում ենք կրակի վրա և կրակը տանում է նրանց ։ նախապես մենք պատրաստում ենք դիմակներ, որովհետև մենք նաև նշում ենք բարեկենդանը և ծիսական ուտեստներ պատրաստում։ Թռնում ենք կրակի վրայով ,որ վատ սովորությունները վերանան։ Ինձ շատ են դուր գալիս մեր դպրոցի ծեսերը։