Մայրենի

Հայր Բոնամիի հեքիաթը

                                                Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

– Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:

– Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

– Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներջ

  1. Հեքիաթից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Դղյակ –պալատ

Կաթսա-տարա

  • Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հեքիաթը որսորդների մասին էր,որոնք նապաստակ են սպանել,բայց չունեին նապաստակ,ունեին շներ,րոնք սատկած էին․․Հեքիաթը իսկական հեքիաթ էր․․․

  • Նշված  բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի  ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

Հայր Բոնամին մի  զվարճալի  պատմություն գիտեր:

Որսորդները շվարել  կանգնել  էին  ապարանքի  մոտ:

Որսորդները շշմած կանգնել էին դղյակի   մոտ:

Նրանք  թակեցին  խորտակված  դղյակի  դուռը:

Նրանք  ծեծեցին ավերակ  դղյակի  դուռը:

  • Հայր Բոնամիին  կարո՞ղ  ես  նկարագրել:

   Հայր Բոնամին շատ բարի և ուժեղ մարդ էր, շատ ընկերասեր։ Նա բոլորին շատ էր հարգում և սիրում,նաև շատ հումորով էր։

  • Սուտլիկ որսկանն ի՞նչ  կասեր, եթե լսեր հայր Բոնամիի  հեքիաթը:

Սուտլիկ Որսկանը զարմանքից կքարանար,երբ լսեր այս պատմությունը։

  • Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում  մի մարդ,որը չի լինում։Նա մի անգամ ցանկացավ պաղպաղակ ուտել։ Նա գնաց գնեց, բայց չգնեց։  Այդ տղան ասաց․<< Ինձ պաղպաղակ տվեք, բայց մի տվեք>>։ Աշխատողը ասաց․ <<Ինչպե՞ս, այդպես չի լինի>>։

Տղան համոզեց աշխատողին,որ ինքը փող ունի ,բայց չունի,դրանով է ուզում գնել պաղպաղակը։Վաճառողուհին շշմել էր տղայի պահվածքից և նրան պաղպաղակ չտվեց․․․

Easter Celebration in Armenia

Հրանտ Ազարումյան

Christians believe that Jesus Christ – the son of God, died for their sins and returned to life three days later to fight death and evil.

Christians celebrate Easter-the resurrection of Jesus Christ, two days after Good Friday- the day ։What hof the crucifixion of Jesus Christ. People go to church, lent 40 days before Easter, paint eggs, children play egg- fight.

We celebrate Easter to thank Jesus for his sacrifice.

Armenian Easter traditions are unique. Armenian women bake a cake with white flavoring, which symbolizes purity, boil and paint eggs especially in red color, which symbolizes the color of Jesus’ blood. They also make fried fish, herbs of different kinds, rice with raisins (dried grapes) and dried fruit.

Easter Sunday in Armenia is really amazing.

Vocabulary

death-մահ

resurrection-հարություն

sin-մեղք

evil-չարիք

crucifixion-խաչելություն

church-եկեղեցի

lent-պաս պահել

sacrifice-զոհաբերություն

unique-յուրահատուկ

symbolize-խորհրդանշել

blood-արյուն

purity-մաքրություն

herbs-կանաչեղեն

raisin-չամիչ

dried fruit-չիր

Տեքստը սսվորեք վարժ կարդալ, գրավոր պատասխանեք  հետևյալ հարցերին։

1. What holiday is Easter? (Ի՞նչ տոն է Զատիկը։)
The resurrection of Jesus Christ

2. What day is Good Friday? (Ի՞նչ օր է Ավագ Ուրբաթը։)
The crucifixion of Jesus Christ

3. Where do people go on Easter? (Ու՞ր են գնում մարդիկ Զատիկին։)
People go to church

4. How many days do people lent? (Քանի՞ օր են մարդիկ պաս պահում։)
40 days

5. What does the red colour of eggs symbolize? (Ի՞նչ է խորհրդանշում ձվերի կարմիր գույնը։)
Red color symbolizes the color of Jesus’ blood

6. What do Armenian women make on Easter? (Ի՞նչ են պատրաստում հայ կանայք Զատիկին։)
Armenian women bake a cake with white flavoring, which symbolizes purity, boil and paint eggs.They make fried fish, herbs of different kinds, rice with raisins (dried grapes) and dried fruit.

Սուրբ Հարության տոնն իմ ընտանիքում

Զատկի տոնին մենք իրար ողջունում ենք՝ ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Մենք ընտանիքով մասնակցում ենք ճրագալույցի պատարագին ,եկեղեցուց կրակ ենք բերում ,վառում ենք մեր տան մոմերը։Ես ու քույրիկս ներկում ենք ձվերը ,ապա դնում դրանք ածիկի մեջ։Մայրիկս չամիչով և բրնձով փլավ է պատրաստում , զարդարում ենք մեր սեղանը և նստում սեղանի շուրջ։Առաոտյան ես և քույրիկս զատկի ձվերով կռվում ենք ։Մենք իսկապես շատ ենք սիրում Սուրբ Զատիկը։

Easter Celebration

death-մահ

resurrection-հարություն

sin-մեղք

evil-չարիք

crue ifixion-խաչելություն

church-եկեղեցի

lent-պաս պահել

sarifice-յուրահատուկ

smbolize-խորրթանշել

blood-արյուն

pwtity-մաքրություն

herds-կանաչեղեն

raisin-չամիչ

dried fruit-չորացած միրգ,չիր

Խոսե՝նք հայերեն

կաբաչկա-դդմիկ

զարյադկա-լիցքաորիչ

զամոկ-կողպեկ

դուխի-օծանելիք

զաբոր-պարիսպ

դուշ-ցնցուղ

պլիտա-սալօջախ

պյուրե-խյուս

գառդոն-ստվարաթուղթ

թազա-նոր

բանկա-տարա

վազ-մրգաման

սաղ-բոլոր

ռագատկա-պարսատիկ

պլավկի-լողազգեստ

սանկա-սահնակ

Continue reading Խոսե՝նք հայերեն

Ծաղկազարդի մասին

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը։