Իմ ճամփորթական ամառը

Ամռանը ես գնացել եմ իմ տատիկ պապիկենց տուն։ Ես այնտեղ ունեմ փոքրիկ քույրիկ ։ Ես ու քույրիկս այնտեղ իմ պապիկին շատ ենք օգնել և ես այնտեղ շատ լավ ժամանակ եմ անցկացրել ։ Երբ ես գնացի իրենց մոտ ,այդ ժամանակ իմ հայրիկի ծնունդն  էր և իմ ընկերոջ կնունքը։ Ես ու պապիկս միշտ առավոտները իջնում  էինք և կերակրում մեր կենդանիներին։ Նրանց տունը Սիսիանում էր և մենք հասնելու համար գնում  էինք 4 ժամ։ Մենք այնտեղ ունենք ընկերներ և ես չէի ուզում գալ Երևան, բայց ինձ ասեցին, որ դասերը արդեն սկսվում են և ես ստիպված եկա Երևան ։ Երևանում շատ բաներ էի անում , իջնում էի բակ և իմ ընկերների հետ խաղում։ Իմ հայրիկը մեզ տանում էր լողավազան։ Այդպես էլ անցավ իմ ամառը։Վերջին օրը իմ մայրիկը ինձ ու քույրիկիս տարավ պոնչիկանոց։ Մենք այնտեղ կերանք պոնչիկ և պաղպաղակ, խմեցինք կակաո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *