Ինչ գիտեմ Հայաստանի մասին

Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահան է։Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Դրոշը
Կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ։

Մայրաքաղաքը Երևանն է։

Պատմիր քո և ընտանիքիդ անդամների ծննդավայրի մասին, որտեղ են ծնվել։

Մենք ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից ենք։ Սյունիքը ամենահարավային մարզն է և կապում է Հայաստանը Իրանին: Ընդգրկում է Սիսիանի, Գորիսի, Ղափանի և Մեղրու տարածաշրջանները: 

Սիսիանի մասին

Ժամանակակից քաղաքի տարածքը հայտնի է եղել որպես բնակավայր հնագույն ժամանակներից։ Միջնադարում այն հայտնի էր Սիսական և Սիսավան անուններով: Ըստ պատմիչ Մովսես Խորենացու, այս անունները կապված են Սյունյաց հայկական իշխանական տան նախնիներից մեկի՝ Սիսակի հետ, որը Սյունիքը ժառանգել էր իր հորից:

Սիսիանում կան շատ տեսարժան վայրեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *