Մայրցամաքներ,աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
Մայուն – Մայելու ձայնը
սաղարթ-տերև
դարսել – իրար վրա շարել
մառան – նկուղ
ծնավ – ծնեց
սնավ – կերակրել
գիրկ – Կրծքի և բացված ձեռքերի միջի տարածությունը

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ- ծնեց

սնավ- կերակրել

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

ոսկի տերև դեղին տերև
Ոսկի տերևները պար էին բռնել աշնան քամուց։

5. Կարդա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել
Միրգ-գիրկ
փչելով – ճչելով
Վայուն – մայուն
ծնավ – քնավ

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Հայաստանը իմ աչքերով

Իմ համար Հայաստանը շատ գեղեցիկ է։ ինձ շատ է դուր գալիս ես շատ եմ սիրում Հայաստանը ։ Հայաստանը հարուստ է տուֆով և այնտեղ շատ բարի մարդիկ են և այնտեղ շատ գեղեցիկ բնություն է և պետք է գնալ ճամփորթելու,որ տեսնեք աշխարհը ինձ շատ է դուր գալիս այնտեղ կան շատ քաղաքներ և գյուղեր։ Այնտեղ կան շատ դպրոցներ և այդ դպրոցներում շատ բարի դասատուներ են Հայաստանը հարուստ է կենդանիեներով շատ կան բեյզորա այծեր,շներ,կատուներ ես շատ ուրախ եմ,որ ծնեվել եմ հայ։