Ինքնաստուգում

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։
    62.094
  2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
    100
  3. 9455 > 94*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
    9455<9425
  4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․
    569,1586, 37, 39, 1568, 56983, 1, 3, 19, 100005
    100005, 56983,1586,1568,569,39,37,19,3,1
  5. 21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
    11
  6. 433-ին աջից կցագրել են 4թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    4334 – 433 = 3901
  7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։
    125 – 25 = 100
  8. Համեմատի՛ր.
    34505 < 34805
  9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝
    8·1000+4·10+5·1=8045
  10. 49352 թիվը ներկայացրու կարգային միավորների
    գումարի տեսքով։
    4×10000 + 9×1000 + 3×100 + 5×10 +2×1

Կատարել եմ ինքնաստուգում (միյայնակ)

Ես իմ աշխատանքը գնահատում եմ 9 ոչ մի սխալ չունեյի։

Թեմա` Կարգային միավորներ, թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով։

  1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
    գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1 

  • 236 = 2 x 100 + 3 x 10 + 61
  • 807 = 8 x 100 + 7 x 1
  • 4502 = 4 x 1000 + 5 x 100 +2 x 1
  • 1561 = 1 x 1000 + 5 x 100 + 6 x 1 +1 x 1
  • 46305 = 40 x 100 +6 x 1000+ 3 x 100 + 5
  • 75610 = 70 x 100 + 5 x 1000 + 6 x 100 + 10
  • 400693 = 4x 100000 + 6 x 100 +9×10+3×1
  • 408964=4×100000+8×1000+9 x 100 + 6 x 10 + 4 x 1

2․ Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

  • 6· 1000+2·100+4·1=6204
  • 8· 1000+6·100+9·10+7·1 = 8697
  • 4· 1000+3·10+6·1=4325
  • 7· 10000+3·1000+2·10+5·1=73025
  • 4· 10000+3·100+2·10+4·1=40324
  • 3· 10000+3·1000+2·1=31002
  • 6· 100000+3·100+2·10+5·1=600325

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։

994989

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։

15112

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։

10336

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան:

հարյուրավորը

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։

9945

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

ա)1

բ)10

գ)10000

դ)200

10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։

11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

12.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

13.Սիրելի սովորողներ, «Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում  ուսումնասիրեք ու տեղեկություններ հավաքեք  արաբական ու հռոմեական թվերի վերաբերյալ։

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,

Ալիք-ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝

Ալ ժապավեն

Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Թռչուն դառել երգելով,

Հեռու-հեռու հերկելով,

Երան-երան

Թռչելով

Օդի վրան:

  • Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում: Պատճենի՛ր այստեղ…

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

  • Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:

Ձյունիկ, ուս, լուսին, շաղ, խաղ, ծով, հով, բոց:

Ցանկության դեպքում, կարող ես մի քանի բառ էլ ինքդ ավելացնել:

Ձյունիկ լուսին

Սարի ուսին։

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

    դառել – դարձել
  • բոց – Այրվող նյութից բարձրացող հրեղեն գոյացություն

Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Նկարի՛ր ու նկարագրի՛ր նրան։

Լուսինը ձյան նման գեղեցիկ էր,արևի պես պայծառ ,ասես բոցկլտում էր։

  • Փորձի՛ր բանաստեղծությունը երգելով / կոմիտասյան մեղեդային ռիթմով / ընթերցել :
  • Լուսնին բնորոշող / ինչպիսի՞/ հարցին պատասխանող բառեր գրի՛ր:
    Գեղեցիկ լուսին,կլոր լուսին,պայծառ լուսին
  • Բանաստեղծության մեջ եզակի թվով գործածված գոյականները ընդգծի՛ր կարմիրով, իսկ հոգնակի թվով գործածվածները՝ կանաչով:
    Եզակի-լուսին,սար,ալիք,ծով,թռչուն,ժապավեն
    հոգնակի-ծառեր,հողմեր,կողմեր
  • Դուրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառերը /բայերը/ և դրանցով աշնանային  նախադասություններ կազմի՛ր:
    Անձրևի կաթիլները շաղալով թափվում էին ցած։
    Աշնանը տխրում եմ,երբ թռչունները թռչում են տաք երկրներ։
    Եղանակը ցրտել է,սակայն դեռ բակում երեխաները շարունակում են խաղալ։
  • Օրվա ո՞ր պահն է ներկայացված այս բանաստեղծության մեջ: Ի՞նչը քեզ հուշեց:

Տնային առաջադրանք

  • Կարդա՛ շուտասելուկներդ և ձայնագրի՛ր:
  • Մրցի՛ր ընտանիքիդ անդամների հետ. տեսնենք ո՞վ ավելի շատ շուտասելուկներ կհորինի և ավելի արագ կկարդա: Փորձի՛ր ձայնագրել նաև ընտանիքիդ անդամներին:
  • Ի՞նչ գիտես լուսնի մասին: Պատմի՛ր : /Հանրագիտարանից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ կամ ավանդապատումներ հայթայթիր լուսնի մասին/ Կարդա՛ հղումով
    Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է ու վերջինիս բնական արբանյակը: Լուսինը էլիպսով պտտվում է Երկրի շուրջը, Երկրի հետ միասին`   նաև Արեգակի շուրջը:Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ`   օդից ու ջրից: 
    Լուսինը կազմված է քարապարներից, և Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերը, որովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմով: Դա պայմանավորված է Լուսնի`   իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օր: Այս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսին) և ընդհակառակը: Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում. սկսվում է նորալուսինը: Նորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր է: Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակը. տեղի է ունենում Արեգակի խավարում: Իսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրա, ապա տեղի է ունենում Լուսնի խավարում: 
  • Լուսնի մասին հանելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:

Այն ինչն է,  ինչը,

Ամեն գիշեր հյուր է գալիս, լույս է տալիս։

  • Հիմա լուսնին հարցեր գրի՛ր :

Կարող ես այսպես սկսել…. -Ա՛յ, լուսին,ինչու՞ ես դու միայն գիշերը գալիս։

Լուսին,ինչպես է ,որ դու մի օր կլոր ես ,մի օր կիսատ։

Լուսին,իսկ դու գիտես ,որ երբ երկինքն ամպամած է,մենք քեզ չենք տեսնում։