Մայրենի

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։
հանդերձ -հագուստ
սաղարթ -տերև
հոխորտալ-բարկանալ
Ալեհեր  -սպիտակ մազերով
սարսռալ-մրսել
աղերսել-մրսել

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։
Եղևնին շատ բարի էր,սակայն նաև շատ միամիտ։

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։
մեծ,  հզոր , Անպատկառ 

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։
Բարդու տերևները սքանչելի էին։
Մայր բնության ամենագեղեցիկ ծառերը կանաչին էին տվել։
Ծեր այգեպանը սիրով էր խնամում այգու բնակիչներին։

4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

փոքրիկ,բարի,մատղաշ,կանաչ

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։
Ի՞նչ  ես  նորից  նվնվում:
Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը:

6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:
Թռչունները երգում էին։

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:
Արևը ողջունում էր։

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:
Քամին պոկոտեց։

Ինքնաստուգում


1) Թվարկիր 28-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 28-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

2)Գտիր 58 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
58 + 1 = 59

3)Քանի՞ բաժանարար ունի 30-ը, ո՞ր թվերն են դրանք։
1,2,3,5,10,15,30

4)Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 36-ից։
4,8,12,16,20,24,28,30

5)Թվարկիր  6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
30,36,42,48,..

6)Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
9,18,27,36 փոքրը՝9

7)Հաշվիր 2սմ, 6սմ , 9սմ և 4սմ կողմերով քառանկյան պարագիծը։
2 սմ + 6 սմ + 9 սմ , 4 սմ =21 սմ

8)Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 26 է։
26 x 2 = 52

9)Հաշվի՛ր 12 սմ և 17 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
12 + 17 = 29 x 2 = 58

10)Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 11 սմ է։


Գրիգոր Լուսավորիչի մասին

Գրիգոր Լուսավորիչ

Մեզ հայտնի է, որ հայերը հնում եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: Երբ տարածվեց քրիստոնեությունը/Հայաստանում քրիստոնեությունը տարածել են՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները՝ 60-66թթ./, բնական է, որ մարդիկ նորին սովոր չէին, և այն պետք է դժվարությամբ ընդունեին, և ցանկացած նորի պես, քրիստոնեությունն էլ, և քրիստենեության հետևորդներն էլ հանդիպեցին խոչընդոտների(խանգարողների), չհասկացվեցինք: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը:
Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, ով հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյա թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3-րդ Մեծը:(Արշակունիների դինաստիայից)
Պատմում են, որ Տրդատ 3-րդ թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա, հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում/բանտ// Խոր Վիրապում/, որը նախատեսված էր մահապարտների համար: Տրդատը շատ էր չարացած, անընդհատ վատ բաներ է անում, քրիստոնյաներին է նեղացնում ու այդ ընթացքում ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը շատ անգամներ տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, ով այդ ժամանակ բանտարկված էր: Գրիգոր Լուսավորիչը այդ փոսում է մնում 13 տարի: Ըստ խոսակցությունների, նա ողջ է մնում, քանի որ մի ծեր կին, թաքուն ուտելիք էր գցում փոսի մեջ:
Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում: Նա լրիվ բուժում է Տրդատին: Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում(մկրտվում) է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, քանդել է տալիս հեթանոսական տաճարները, դրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ:

Դուք ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո։

Ես կուզեյի տեսնել Հայաստանը Տասը տարի հետո,որ մարդիկ բարի լինեն նոր մեքենաներ լինեն և միշտ Հայաստանտ մաքուր լինի,որ մարդիկ իրար շատ սիրեն ոչ մի անգամ չկրվեն և լինեն շատ կրթեցված երեխաները լինեն շատ խելացի լավ սովորեն և վերջանա կռիվը բոլորը իրար հետ բարի լինեն մարդիկ կյանքում չբաժանվեն և լինեն շատ հարուստ շատ նոր տներ սարքեն գեղեցիկ տներ դպրոցներում միշտ բարի դասատոներ լինեն։

Նոր նախաձեռնություն` «Արդար Հայաստան»

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Ի՞նչ է հումուսը։
Հումուսը կենդանիների և բույսերի մնացորդն է։

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։
Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։
Ամենալավ հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:

4.Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։
Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: 

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410թ.-ին, Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: 15-16 տարեկան հասակում, նրան ուղարկում են Վաղարշապատ, որտեղ էլ նա աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Հայերենից բացի նա տիրապետում էր նաև հունարենին և ասորերենին:
431 թ.ին ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Այստեղ նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5- 6 տարի ուսանելուց հետո Խորենացին  իր ընկերների հետ ճանապարհվում է դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Հռոմի սրբավայրերը այցելելուց հետո նրանք մեկնում են Աթենք: Աթենքում ձմեռն անցկացնելոց հետո նրանք գարնանը վերադառնում են Հայաստան: Սակայն ցավոք Խորենացին հայ երիտասարդների հետ տեղ է հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից՝ 440 թ.- ի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։ Խորենացին զբաղվել է գրական աշխատանքով, աչք փակելով իր հանդեպ եղած անտարբերությանն ու հալածանքներին: նա թարգմանություններ է կատարել, գրել ինքնուրույն երկեր: Մովսես Խորենացին լինելով հայ միջնադարյան պատմագրության Պատմահայրը, գրել է Պատմություն հայոց աշխատությունը, որը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական- հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ: Հայ սերունդները մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր»,«Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։ Այս աշխատության մեջ կան նաև որոշ կեսագրական տեղեկություններ Խորենցու կյանքից, որոնք լրացվում են որոշակի հիշատակություններով ու ավանդույթներով: Այդ ավանդույթները, որոնք ամենայն հավանականությամբ հիմված են պատմական հիմքերի վրա Խորենացուն համարում են նաև նշանավոր երգիչ, երաժիշտ, բանաստեղծ: Այս տեսանկյունից հատկապես աչքի է ընկում  «Յաղագս սրբոց վարդապետացն հայոց Մովսէսի և Դաւթի» գրվածքի մի պերճախոս հատվածը: Ինչպես հայտնի է Հայաստան վերադառնալուց հետո պատմահայրը վարում է զրկանքներով լի կյանք, ինչպես նաև նա հնարավոր ամեն ինչ անում է իր ինքնությունը թաքցնելու համար, նրան շատ անգամներ փնտրում է Գյուտ Արահեզացի կաթողիկոսը, սակայն ապարդյուն, նա նրան չի գտնում: Բայց մի անգամ անգամ Խորենացին պատահաբար մասնակից է լինում ի պատիվ կաթողիկոսի կազմակերպված հանդեսին, ներկաները խնդրում են նրան մի բան երգել հայրապետի համար, և ծերունի պատմիչը ապշեցնում է բոլորին իր գեղեցիկ ձայնով, կատարման արվեստով ու ստեղծագործությամբ, երգելով «Ո՜վ արքայակերպ, տէր քահանայապետ» մեղեդին։ Վարկած կա, որ իր կյանքի մայրամւտին Խորենացին ստացել է Եպիսկոպոսական աստիճան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն նա մահացել է 490- ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ:1993 թ-ին սահմանվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ: Մովսես Խորենացու անունով Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, բուհ, կանգնեցվել են նրա հուշարձանները: Գրչագիր գանձարաններում «Մովսես քերթող»-ի անունով պահպանված է երկու տաղ. մեկը նվիրված Տրդատ թագավորին, մյուսը՝ Գրիգոր Լուսավորչին։ Իսկ շարականների հեղինակների միջնադարյան ցուցակներում Խորենացուն հատկացվում են բազմաթիվ ստեղծագործություններ։ 

Գրիգոր Լուսավորիչ

Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ ընդունել է քրիստոնեությունը: Տրդատ թագավորը Եկեղյաց գավառում՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարում, զոհեր մատուցելիս նկատում է, որ Գրիգորը արարողությանը չի մասնակցում: Իմանալով, որ նա քրիստոնյա է ու Անակի որդին, Տրդատ III–ը հրամայում է նրան փակել բերդի ստորգետնյա բանտում՝ Խոր վիրապում: Գրիգորն այդտեղ մնում է 13 տարի:

Հռոմեացիների հետապնդումներից փախչելով` Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան: Տրդատը, տեսնելով Հռիփսիմե կույսին, սիրահարվում է նրան: Սակայն Հռիփսիմեն մերժում է արքայի սերը: Տրդատը դառնում է Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը: Այդ ամենը խորապես ցնցում է Տրդատին, և նա ծանր հիվանդանում է։

Արքայաքույր Խոսրովիդուխտին տեսիլք է երևում, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող է բուժել միայն Գրիգորը: Տրդատը հրամայում է նրան բանտից ազատ արձակել։ Խոր վիրապից դուրս գալով՝ Գրիգորը բուժում է թագավորին ու պալատականներին, սկսում է քրիստոնեական քարոզչություն կատարել։