Русский язык

Придумай предложения и запиши их.

Образец: Я хожу в кино с бабушкой, с мамой.
Я хожу в кино с другом, с братом с сестрой с подругой (брат, сестра, подруга).
Я играю в шахматы с Андреем, с Мариной с Аней с Денисом (Марина, Аня, Денис).
Я пью чай с сахаром, с лимоном с молоком с малиной (лимон, молоко, малина).

Письменно ответь на вопросы.
Чем ты пишешь в тетради? с ручкой (ручка). Чем ты пишешь на доске? с мелом (мел). Чем ты чистишь зубы? с щёткой (щётка). Чем мы едим? с ложкой и вилкой (ложка, вилка). Чем ты рисуешь? с карандашом(карандаш). Чем мы подметаем? с веником (веник). С чем ты
любишь бутерброд? с колбасой и с сыром (колбаса, сыр).

Գարնան Առավոտը

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։


Առաջադրանքներ

Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը և առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած քառատողը։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Շարունակի՛ր

Զընգզընգալեն-զնգզնգալով

Ճըղճըղալեն-ճղճղալով

Գըլգըլալեն-գլգլալով

Զըլզըլալեն – զլըզլալով

Կըռկըռալեն – կռկռալով

Կըղկըղալեն – կղկղալով

Շորորալեն – շորորալով

Սըլսըլալեն – սլսլալով

Գրի՛ր, թե բանաստեղծության մեջ ի՞նչ էին անում՝

զանգերը զարկում էին

առուն խոխոջում է

քամին շնկշնկում է

կաքավը տաղ է կարդում,

հարսն ու աղջիկը հանդերն ելան

Ուշադի՛ր կարդա՛ բանաստեղծությունը և պատասխանի՛ր հարցերին։

Ինչպե՞ս բացվեց լույսը։ զնգզնգալով

Ինչպե՞ս եկավ կռունկը։ կռկռալով

Ինչպե՞ս է երգում կաքավը։ կղկղալով

Ինչպիսի՞ն էր ծաղիկների բուրմունքը։ անմահական

Նկարի՛ր բանաստեղծության նախընտրածդ հատվածը։

Մայրը

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

օճորքում-Առաստաղ
զվարթ-Ուրախ
 երդիկին -տանիք
ամբարի-Մեծ պահարան՝ ցորեն, ալյուր ևն պահելու համար
մարագը –  հարդանոց

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։

 դատարկ – լիքը
Իրիկուն – առավոտ
Սոված – կուշտ
Պրծնել – սկսել

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։

Ծիծեռնակը իսկական մայր էր ,նա շատ էր սիրում իր ձագերին։

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։

Լավագույն մայր ծիծեռնակը

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Կան ծիծեռնակներ որոնց ապրելակերպը նման է մյուս ծիծեռնակներին։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռճելով մարիկ կանխագուշակում են եղանակը։

Օրինակ՝ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։

Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։ Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

Ծիծեռնակները համեմատաբար մյուս թռչունների նրանք ավելի հաճախ են իջնում գետնին։

Հայկ և Բել

Հայկը վաելչակազմ և թիկնավետ դյուցազն։Նա շատ ուժեղ էր,քաջ և չէր ցանկանում ենթարկվել ոչ մեկին։Ճակատամարտի ժամանակ նա տապալեց Բելին,որպեսզի չհպատակվի նրան։

Հայկ դյուցազն

Բելը բռնակալ էր,Ասորեստանի թագավորն էր։ Նա հպատակեցնում էր բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Սակայն Հայկը չհնազանդվեց նրան և տապալեց,կործանեց։

Ճահիճներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
    Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
    Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
    Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Երևույթների մասին

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։
Երկիրը հանգչում է ցուլի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Նա շարունակ հետապնդում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մի փոքրիկ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ ադամանդ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։
 * Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։

Արև և Լուսին
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ ձմեռ Վահագն աստվածը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք – Եզր

խրճիթ – Տնակ

հոյակապ – Շքեղ

ուրախ – Զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ – Հանգիստ

տակ – Վրա

հեռանալ – մոտենալ

հին – նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։
Այս հեքիաթի հերոսը Մի շատ անհանգիստ տղա էր և շատ հետաքրքրասեր։ Նա շատ էր ուզում աշխարհը տեսներ։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։
Շատ անհանգիստ տղա։

Բնութագրի՛ր մորը։
Ուրախ , սիրրող , բարի

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Մի շատ գեղեցիկ վայրում գետի եզրքին մի անհանգիստ տղա էր ապրում իր սիրող մոր հետ։Այդ գորշ խրճիթից հոգնած՝ նա մի օր մորն ասաց,որ ինքն ուզում է հեռանալ այդ գորշ խրճիթից և մի լավ տուն գտնի իրենց համար։ Գնաց ,շատ երկար փնտրեց,շատ գեղեցիկ տներ տեսավ,սակայն ամեն տեղ մի բան պակասում էր։ Վերադարձավ իրենց տւոն ու մորն ասաց,որ աշխարհի ամենից լավ տունը իրենց գորշ խրճիթն է՝գետի եզերքին,ծառերի տակին։


Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  • Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Տիրոջն ընդարաջ գնալ;
  • Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:

    Ես մասնակցել եմ և շատ գեղեցիկ էր ես տեսա թե վոնց են վառում։
  • Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    Կրակի որայով թռնել և քազցրավենիքներ բերել։

Семейные праздники


В каждой семье есть свои любимые семейные праздники. Есть такие и в нашей семье. Я больше
всего люблю день рождения мамы. В этот день всегда приходит много гостей. Мама всех приглашает за стол. Я очень люблю булочки, пироги, торт.

Мой папа очень любит Новый год. Он всегда говорит: «Новый год — мой самый любимый праздник». А моей маленькой сестрёнке нравятся любые праздники: она любит, чтобы было шумно, играла музыка и все веселились.

  1. Расскажи, какие семейные праздники любят члены твоей семьи.
    Что любят твои мама и папа?
    Моя сестра любит свое день рождение и новый год. А мама любит Новый год и свое день рождение. А папа любит всё.

2. Прочитай фразы, отвечающие на вопросы кого? что?
Дополни их своими примерами.

Я люблю кого? что?
Отца (он), шоколад (он), сестру (она), рыбу (она), мороженое (оно).
Я видел кого? что?
Брата (он) машину (она), маму (она) дом (он), море (оно).

3. Придумай варианты вопросов.
Образец:
— Кого ты ждёшь?
— Я жду учителя.
— А ты сегодня друга видел?
— Нет, я не видел его.
— А ты любишь своего учителя
— Да, я очень люблю её.
— А ты кого ждёшь?
— Я жду Олю и Наташу.

  1. Дополни диалог. Запиши его.
    — Здравствуй, Марат!
    — Здравствуй, Артём !
    — Поздравляю тебя с днём рождения!
    — Спасибо большое
    — Желаю тебе хорошо учиться, не болеть, и слушать родителей
    — Спасибо. Приходи, пожалуйста, ко мне вечером.
    Моя мама приготовила вкусный торт!
    — Обязательно приду!