Ինքնաստուգում

Ընդգծի՛ր տրված նախադասության ենթական։

Փոքրիկ լճերը գեղեցկացնում են դաշտավայրը։

Համառոտի՛ր նախադասությունը՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Փոքրիկ աղջիկը իր ընկերուհիների հետ խաղում էր բակում։

Աղջիկը խաղում  էր ։

Ինչպիսի՞ն է տրված նախադասությունը ըստ երանգի։

Արի՛, եղբայր, փառաբանենք մեր քաղցրաբառ հայոց լեզուն։
Հրամայական

Կետադրի՛ր տրված նախադասությունները։

Մայրիկն աղջկան ասաց․

-Լիլի՛թ, գնա այգի և հավաքիր այն տերևները, որոնք արդեն դեղնել են ,բայց չեն չորացել։

Հայրն ասաց որդուն․

-Որդի՛ս, ինչո՞վ կլցնես այս շտեմարանը ,որ ամենակարևոր բանը լինի աշխարհում։

Ուղղի՛ր նախադասության մեջ առկա սխալը։

Նա շատ էր սիրում իր աճեցրած ծաղիկները։

Ճիշտ դասավորի՛ր բառերը և կարդա՛ նախադասությունները։

Քաշեց արևը ծիլերը հողից։Արևը ծիլերը հողից քաշեց։

Ծաղիկները երփներանգ դաշտում էին բուրում։Երփներանգ ծաղիկները բուրում էին դաշտում։

Աստղերը գիշերային երկնքում էին պսպղում։ Աստղերը պսպղում էին գիշերային երկնքում։

Շարունակի՛ր տրված նախադասությունները։

Աստղերը աղոտանում են, երբ լույսը բացվում է։

Երբ մեծանամ, զինվոր կդառնամ։

Բոլոր մարդիկ ցանկանում են,որ խաղաղություն լինի։

Պապը թոռնիկին խոստացավ, որ ծառ կտնկի։

Տրված նախադասություններում, ո՞ր բառակապակցությունն է դարձվածք։

Փողոցում մեքենաներն այնքան շատ էին, որ ասեղ գցելու տեղ չկար։

Բոլոր երեխաներին ցանկանում ենք անամպ երկինք և երջանիկ մանկություն։

Ծաղիկների անուշ բույրը տարածվել էր դաշտով մեկ։

Գարնանը ամբողջ բնությունը արթնանում է քնից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *