Թուխ մանուկ մատուռ

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։ Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։

Մայիսյան <<բարձրունքի նյաճում>> նախագծով պատրաստվում ենք ճամփորդել Լուսագյուղ ՝<< Թուխ մանուկ>> մատուռ։Իրականում Թուխ մանուկ կոչվող վայրերը եկեղեցիներ չեն, այլ սրբատեղիներ են։ Մենք շատ ենք սպասում , թե երբ ենք գնալու մեր ճամփորդությունն իրականացնելու։

Թուխ մանուկ մատուռը ստեղծվել է 4-5 դարերում գտնվում է Ապարանում ջրամբարի ձախ կողմում։

Մենք մեր դասարանով շատ ենք սպասում,որ երբ ենք գնալո ճամփորդության այնտեղ շատ հետաքրիքիր է մեզ լինելու մենք նոր իմացանք Թուխ մանոիկի մասին։

Սուրբ Հարության տոնն իմ ընտանիքում

Զատկի տոնին մենք իրար ողջունում ենք՝ ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Մենք ընտանիքով մասնակցում ենք ճրագալույցի պատարագին ,եկեղեցուց կրակ ենք բերում ,վառում ենք մեր տան մոմերը։Ես ու քույրիկս ներկում ենք ձվերը ,ապա դնում դրանք ածիկի մեջ։Մայրիկս չամիչով և բրնձով փլավ է պատրաստում , զարդարում ենք մեր սեղանը և նստում սեղանի շուրջ։Առաոտյան ես և քույրիկս զատկի ձվերով կռվում ենք ։Մենք իսկապես շատ ենք սիրում Սուրբ Զատիկը։

Ծաղկազարդի մասին

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը։

Շրջված երազը

Մի անգամ  մի տղա   պառկեց քնելու։ Նա տեսավ երազում , որ ինքը  քայլում էր շրջված աշխարհում  և նա  տեսավ մի շուն, որը    շրջված էր։ Նա շատ վախեցավ , բայց շունը սկսեց մարդու նման խոսել․

  • Մի՛ վախեցիր, բալիկ,  ես չեմ կծի , ես կծել չգիտեմ, ոչ էլ  հաչալ գիտեմ։  

Տղան հանգստացավ  և ուրախ-ուրախ անցավ առաջ  և  այս անգամ էլ  տեսավ մի մարդու, որ քայլում էր ձեռքերի վրա ու ոտքերով բռնել էր հեռախոսը։  

-Դուք ո՞վ եք,- վախեցած հարցեց տղան։

-Սովորական մարդ եմ, չե՞ս տեսնում,-պատասխանեց շրջված մարդը։

Տղան շնչակտուր փախավ, մեկ էլ հանկարծ հանդիպեց մի աղջկա ։ Նա աչքերին չէր հավատում, աղջիկը  նորմալ մարդ էր, շրջված չէր։

-Բարև Ձեզ, ներեցեք, ո՞վ եք դուք,-կմկմալով հարցրեց տղան։ – – Ես Արփին եմ ,-ասաց աղջիկը։

 Տղան հարցրեց․

– Բա որտեղի՞ց հայտնվեցիր այստեղ։

– Ես    <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրից եմ եկել,  ուսուցչուհին ասել է, որ «Շրջված երազը» թեմայով հորինուկ գրեմ։

-Վա՜յ, ես էլ եմ դրա համար եկել․․․Փաստորեն մենք նույն դպրոցից ենք և մենք ունենք ամենալավ դպրոցը,- ուրախացավ տղան։

-Արփի՜, արի,-լսվեց մի ձայն։

-Ահա՜, ընկեր Քրիստինեն է կանչում,-ասաց Արփին։

-Հրա՜նտ, արթնացիր, արդեն շատ ուշ է,- լսվեց մայրիկիս ձայնը։

Ես արթնացա,լվացվեցի,շտապեցի դպրոց․․․

Արփին ոչինչ չգիտեր իմ շրջված երազի մասին։

Գարնան և ձմռան վեճը

                                     Գարնան և ձմռան վեճը

Լինում է, չի լինում մի գարուն ։ Մի անգամ այս գարունը քայլում էր և տեսավ ձմեռին։  Ձմեռը սկսեց գարնանը վիրավորել ։  Գարնանը դա  դուր չեկավ և նրանք սկսեցին վիճել և ամառը եկավ  և տեսնելով, որ գարունը տխուր տխուր հեռանում էր,  հարցրեց․

— Ի՞նչ է եղել , գարո՛ւն, ինչո՞ ւ ես տխուր։

-Ես ինձ համար զբոսնում էի, էս ձմեռը ետ եկավ և սկսեց վիրավորել ինձ,- պատասխանեց գարունը, – և հիմա ես հավաքում եմ խոտերս, նոր բացվող ծաղիկներս և հեռանում եմ այստեղից, թող միշտ ձմեռ ու ձյուն լինի։

Ամառը շատ նեղվեց և ամբողջ գիշեր չկարողացավ քնել, նա անընդհատ մտածում էր , թե ոնց օգնի գարունին և ձմեռին հասկացնի, որ ամեն ինչ իր ժամանակն ունի կյանքում։

Երկար մտածեց, մտածեց ,մեկ էլ գտավ իր անելիքը։ Ամառը մոտեցավ և ամբողջ ուժով բարձրացրեց արևի ջերմաստիճանը։ Արևը սկսեց պայծառ շողալ ու շա՜տ շոգ եղավ։ Այդ ընթացքում ամբողջ ձյունը հալվեց և ձմեռը լացելով հեռացավ․․․

Գարունը ժպտաց և բոլոր խոտերն ու ծաղիկները սկսեցին աճել․․․

Թթենի

Թթենին կամ թթի ծառ ազգը բույսերի թթային ընտանիք է, որը բաղկացած է 10—16 տեսակի տերևաթափ ծառերից, տարածված է Ասիայի Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի տաք, միջին և միջարևադարձային գոտիներում:

Թթենին լայն տարածում ունի Հայաստանում և Արցախում, այն նաև աճում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում և Մոլդովայում:Երիտասարդ տարիներին արագ աճող ծառ է, սակայն աստիճանաբար դանդաղեցնում է աճը և հազվադեպ է աճում 10—15 մետրից ավել: Տերևները հաջորդական են, պարզ, հաճախ բահաձև, հատկապես երիտասարդ թուրմերի վրա, ծայրերից ատամնավոր. Պտուղը — բարդ պտուղ, բաղկացած ողնաձողից, աճած շրջծաղկից մսային, 2—3 սմ երկարությամբ, կարմիրից մուգ-մանուշակագույն : Հայաստանում նաև լայն տարածված է սպիտակ տեսակը, ուտելու համար պիտանի՝ որոշ տեսակներ քաղցր են և ունեն հաճելի բուրմունք: Թթենին ապրում է մինչև 200 տարի, հազվադեպ մինչև 300—500 տարի: Երևանում պտուղը հասունանում է մայիսի կեսերից հունիսի կեսերը, որոշ մուգ սև կարճահասակ տեսակը պտղաբերում է հունիսի կեսերից մինչև օգոստոս: Հասունանում է նաև ավելի սառը կլիմայական գոտիներում՝ օրինակ Սևանա լճի շրջակայքում՝ հասունանալով օգոստոս-սեպտեմբերին: