Դեպի Աշտարակ

Երկուշաբթի օրը մենք ուղևորվեցինք դեպի Աշտարակ ` վայելելու սիրուն աշունը։

Հայրենագիտական կանգառներ ունեցանք Սուրբ Մարիանե և Սուրբ Կարմրավոր եկեղեցիներում։ Եկեղեցիների մասին ուսումնասիրել էինք նախապես և շատ հետաքրքիր էր մեզ համար տեսնել իրականում ։

Այնուհետև խաղեր խաղացինք, մեծ բավականություն ստացած վերադարձանք ։

Այցելություն Ազգային Պատկերասրահ

Մենք ամսի 11-ին գնացել էինք Ազգային պատկերասրահ։ Մենք այնտեղ տեսանք Կոմիտասի շատ մեծ և գեղեցիկ նկարը, կային որմնանկարներ,որոնք մոտ 70 տարի այնտեղ էին։ Մեզ այնտեղ նաև սովորեցրեցին ինչ է իմպրեսիոնիզմը ,այնտեղ նաև նկարել ենք Կոմիտասին։

Շատ լավ անցավ ,ինձ դուր եկավ։

Այց Կենտրոնական բանկ

Մենք այսօր գնացինք Կենտրոնական բանկ և ուսումնասիրեցինք մետաղադրամներն ու թղթադրամները: Մենք նայեցինք թղթադրամները ուլտրամանուշակագույն լույսի տակ: Շատ հետաքրքիր էր: Ինչպես գիտենք, կան շրջանաձև դրամներ, որոնք շատ հարմար են, բայց կան նաև այնպես դրամներ, որոնք նման էին այժմյան պինցետին:
Տեսանք հուշադրամները, որոնցից ամենաշատը ինձ դուր եկավ մեկ միլիոն դրամանոցը: Այդ մեկ միլիոն դրամանոցը վաճառվում էր քսանչորս միլիոն դրամով: Էքսկուրսավարը մեզ ցույց տվեց մի ծրագիր, որի անունն է Arm.dram 3.0: Այդտեղ դուք կարող եք տեսնել թղթադրամները ուլտրամանուշակագույն լույսի տակ: Երբ Կենտրոնական բանկից վերջացրեցինք գնացինք Անգլիական Այգի։Շատ հետաքրքիր օր անցկացրինք։

Թուխ մանուկ մատուռ

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։ Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։

Մայիսյան <<բարձրունքի նյաճում>> նախագծով պատրաստվում ենք ճամփորդել Լուսագյուղ ՝<< Թուխ մանուկ>> մատուռ։Իրականում Թուխ մանուկ կոչվող վայրերը եկեղեցիներ չեն, այլ սրբատեղիներ են։ Մենք շատ ենք սպասում , թե երբ ենք գնալու մեր ճամփորդությունն իրականացնելու։

Թուխ մանուկ մատուռը ստեղծվել է 4-5 դարերում գտնվում է Ապարանում ջրամբարի ձախ կողմում։

Մենք մեր դասարանով շատ ենք սպասում,որ երբ ենք գնալո ճամփորդության այնտեղ շատ հետաքրիքիր է մեզ լինելու մենք նոր իմացանք Թուխ մանոիկի մասին։