Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։
    Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական։
    Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
  3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։
    մոմը վառվել, բաժակը կոտրվել ,եղյամի առաջացում:
  4. Բերե’ք ֆիզիկական երևույթի օրինակներ։
    մոմը վառվել, բաժակը կոտրվել սառուցի հալվելը
  5. Բերե’ք քիմիական երևույթի օրինակներ։
    կաթը կթել, ջրի եռալը,լուցկու այրվելը,
  6. Քիմիական երևույթների ժամանակ ի՞նչ փոփոխություններ են կատարվում նյութի հետ։
    Երբվոր նյութը փողարկում ենք ստանում ենք նոր նյութ:
  7. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
  9. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։
    քիմիական ռեակցիա է տեղի ունենում։
    միացման
  10. .Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
    ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C
    գ)H2+S=H2S. դ) FeS=Fe+S
  11. Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։
    Ջրի քայքայումը
    Ջուր → ջրածին + թթվածին
    2H2O→2H2+O2
  12. Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։
    Երկաթի սուլֆիդի առաջացումը.
    Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
    Fe+S→FeSը
  13. Ի՞նչ է այրումը։ Ի՞նչով է ուղեկցվում այն։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվումեն այրում:
  14. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
    այրման առաջացման պայմաններ են թթվածին, ջերմությունը, բերեվելանյութերը:
  15. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
    հրդեհը հանգցնում են ջրով:
  16. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
    Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
  17. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
    Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։
  18. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:
    Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:
  19. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
    ուժը նշանակում են F տառով։
  20. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
    Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ
  21. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
    երբ որ մեկ մարմին ուժ է գործատում ուրիշ մարմինի վրա։
  22. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
    Ուժի չափման միավորը Նյուտոնն է
  23. Ի՞նչ է մարմնի կշիռը:
    Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
  24. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը
  25. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
    Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ

Հայոց լեզուների

Գործնական առաջադրանքներ

1. Առանձնացրու՛ անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

Անձնանիշ-գնդապետ,եգիպտացի,թզուկ,կառապան,վաճառական,ուղևոր, վիրաբույժ , հնդկացի,հայ, դերասան,լրտես,հետախույզ,հնդկացորեն,դերբայ,հացաբույս,խոհանոց

Իրանիշ-գունդ,եգիպտացորեն,թիզ,ձիակառք,վաճառատուն,ուղեվարձի,վերելք,հնդկացորեն,դերբայ,հացաբույս,խոհանոց

2. Առանձնացրու՛ թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

Թանձրացական-երամ,վերարկու,ճաշ,ծխախոտ,երաժիշտ,քար,ծառ,հուշարձան,նկար,դասագիրք

Վերացական-հույս,կասկած,պատիվ,ճաշակ,կարոտ,հուշ,գութ, արձագանք,

3.Որտեղ անհրաժեշտ էգրի՛ր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու՛ անձնանուններ:
Լույս, լեռ, գառ, թագ, նազ, վարս, վարդ, ցող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

Լուսինե,Լեռնիկ,Գառնիկ,Թագուհի,Նազիկ,Վարսենիկ,Վարդուհի,Ցողիկ,Արծվիկ,Սաթեն,Խաչիկ։

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրի՛ր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

սարսափ-ահ, ավարտ-վերջ, գրոհ-հարձակում,տանջանք-տառապանք, ծիծաղ-քրքիջ, որոշում-վճիռ։

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

Հոտ-բույր, բողոք-գանգատ, հռչակ-համբավ, ցավ-կսկիծ, վախ-երկյուղ, զայրույթ-ցասում

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու՛ մեկական գոյական և կազմի՛ր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

գիր-գրասեղան, գրասենյակ, գրադարան, գրապահարան, լրագիր, խմբագիր

պետ-գյուղապես, քաղաքապետ, մարզպետ, պետավտոտեսուչ, ցեղապետ, գնդապետ

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

գինի-գինետուն, գինեգործ, գինեվաճառ, գինեգույն, գինեձոն, գինարբուկ (ծաղիկ)

տուն-հյուրատուն, հացատուն, լվացքատուն, տնատեր, տնաշեն, տնանկ

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

Արհեստանոց, արհեստական, արհեստավոր

Խմորեղեն

Թագավոր

Գազանանոց

Հավաքական, հավաքարար

Հեծանվորդ

Որսորդ, որսանոց, որսարան

Զինվորական

Դատական, դատարան, դատավոր

Ճանապարհական, ճանապարհորդ

Բառանոց

Ներկարար, ներկարան

Առևտրական,

Երշիկեղեն

Խորհրդավոր։

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Երկնքի-երկինք, ծերունու-ծերունի, տան-տուն, քրոջ-քույր, տարվա-տարի, առվի-առու, մարդու-մարդ, խմբում-խումբ, սրտից-սիրտ, մոր-մայր, ծաղկով-ծաղիկ, փշատենու-փշատենի, գարնան-գարուն, կավճով-կավիճ, վշտից-վիշտ, մանկության-մանկություն, պատվով-պատիվ, տիրոջ-տեր, շարժմանփ-շարժում, ամուսնում-ամուսին, թփի-թուփ, արյան-արյուն, հաշվից-հաշիվ, աշնան-աշուն, անկյան-անկյուն, կնոջից-կնոջ, քեռու-քեռի, որդու-որդի, ձյան-ձյուն, ձկան-ձուկ, գրկից-գիրկ, աղավնու-աղավնի, գրքում-գիրք, շան-շուն:
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի:

УРОКИ ДЛЯ 6 КЛАССА С 9-13 ДЕКАБРЯ

УРОК 1

БОКС — СПОРТ СИЛЬНЫХ ДУХОМ И ТЕЛОМ
На этом уроке вы:

  • узнаете, какой характер должен быть у настоящего спортсмена;
  • научитесь рассказывать о знаменитых армянских спортсменах;
  • поймёте, какие качества характера нужны человеку для успеха в спорте.
  1. Как вы думаете, какими качествами должен обладать спортсмен,
    чтобы добиться самых высоких результатов в спорте?
  2. Прочитайте рассказ и скажите, кто из ребят сможет стать настоящим
    спортсменом.
    • СЕКЦИЯ БОКСА
    • У нас в школе открылась секция бокса. Я первым записался. И ещё
      ребята пришли. И Мишка тоже записался.
      Начались занятия. Я думал, нам сразу наденут перчатки, и мы будем
      драться друг с другом. Я всех отправлю в нокаут. Зрители скажут: «Вот это боксёр!»
      Но тренер не дал перчаток. Он выстроил нас по росту и сказал: «Бокс –
      серьёзное дело. Пусть все об этом подумают. А если кто-то из вас не
      согласен, пусть тот покинет зал».
      Зал никто не покинул. Построились в пары. Как будто бы не на бокс
      пришли, а на урок физкультуры. Потом разучивали два удара. Махали
      руками по воздуху. Один раз тренер сказал кому-то:
      – Вон ты! Что ты делаешь?
      Я даже не думал, что это мне, а тренер ко мне подошёл и сказал, что я
      бью левой рукой вместо правой, и я должен быть внимательней.
      Я обиделся и не пришёл больше. Очень мне нужно, думал я, заниматься
      какой-то глупостью. С моим ударом! Я сте՛нку могу՛ проби՛ть. Пусть Мишка там занимается. А я приду, когда будут драться.
      Я перестал ходить на тренировки. Только Мишку спрашивал:
      – Всё руками машете?
      Я смеялся над Мишкой. Мишка молчал.

Однажды он мне говорит:
– Завтра спарринг.
– Чего? – говорю.
– Учебный бой. Мы драться будем. То есть работать. По-нашему так.
– Ну, работай, – я говорю. – Зайду завтра к вам.
Захожу в спортзал на другой день. Тренер спрашивает:
– Ты откуда?
– Я, – говорю, – здесь записан. Я в спарринг хочу
Тренер надел мне перчатки. И Мишке надел перчатки. Мы с Мишкой
вышли на ринг. Я размахнулся и как ударю! Но мимо. Я второй раз
размахнулся – и сам упал.
А тренер говорит:
– Работай, работай!
Я разозлился, на Мишу кинулся и упал снова.
– Нет, – говорит Мишка, – я с
ним работать не буду. Он всë
время падает.
Я говорю:
– Я не всë время падаю.
Сейчас ты у меня получишь!
А он мне в нос как даст снова!
И я сел на пол. А Мишка уже
перчатки снимает и говорит:
– Нет, просто смешно мне с ним работать. Он же совсем не может
работать.
Я говорю:
– Ничего нет смешного… Я сейчас встану…
– Как хочешь, – говорит Мишка, – можешь и не вставать, это совсем не
важно…

  1. Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их. 1. Кто записался в секцию бокса Мишка и его друг.? 2. Что сказал тренер на первой
    тренировке тренер сказал мы сегодня будем работать? 3. Как проходили занятия ребята размахивали руками и работал.? 4. Почему герой рассказа перестал
    ходить на тренировки тренер на него нарушался он обиделся и ушел? 5. Как прошëл учебный бой героя рассказа с Мишкой очень плохо он сразу падал.? 6. Почему Мишка отказался вести бой с героем рассказа он был очень слабым и ему было смешно?
  2. Согласны ли вы с тем, что… 1. В секцию бокса записывали всех ребят да я согласен. 2. На первой же тренировке ребята провели учебный бой нет. 3. Мальчик решил серьëзно заняться боксом нет. 4. Во время тренировки тренер похвалил героя рассказа нет. 5. Мишка проиграл учебный бой нет. 6. К боксу надо относиться серьëзно да.
  3. Допишите предложения. 1.Мальчик записался в секцию бокса, потому что он хотел быть сильным 2. Он перестал ходить в секцию, потому что его наругал тренер он обиделся и ушел 3. Мишка отказался вести бой с мальчиком, потому что он был очень слабым 4. Мальчик проиграл бой, потому что он не шел на тренеровки. 5. Что вы можете сказать о каждом из мальчиков? Какие у них характеры? Мишка был целеустремлённым человеком а главный герой был слабым. 6. Как вы думаете, чем закончится эта история тем что первый начнет тренероватся чтобы стать сильним? Придумайте продолжение рассказа Мишка бы подошёл бы к герою и замативировал его чтоб он тоже начал тренероватся. Какой разговор мог бы произойти у героя рассказа с Мишкой, если бы они встретились после учебного боя? Разыграйте диалог.

УРОК 2

  1. Прочитайте пословицы. Постарайтесь объяснить их смысл. Устно
    переведите их на армянский язык.
  1. Будет зима – будет и лето.
  2. Спасибо, мороз, что снегу принёс.
  3. Зима без снега – лето без хлеба.
  4. Январь – году начало, зиме середина.

2. Времена года сменяют друг друга. Можете ли вы назвать приметы каждого из времён года? Вспомните и назовите зимние, весенние, летние и
осенние месяцы.

3. Составьте пословицы из слов двух столбиков. Запишите их.
В родном доме своё гнездо любит.
Всякая птица и стены помогают.
Человек без Родины, и весна не красна.
На чужой стороне что соловей без песни.

4. Из данных слов составьте и запишите словосочетания.
большой (ая) лист, город, голова, волк
красивый (ая) картина, рисунок, парк
добрый (ая) мальчик, девочка, старик, дедушка
холодный (ая) день, вечер, погода, ветер
осенний (яя) ночь, погода, дождь
дождливый (ая) день, погода
весенний (яя) гроза, цветок, дождь

.

5. Перепишите предложения. опишите пропущенные буквы.

  1. Вартан (что делал?) читал книгу целый день. 2. Мальчик (что сделал?)
    нарисовал красивую картину. 3. Вчера моя сестра долго (что делала?)
    слушала музыку. 4. Собака (что делала?) охраняла дом. 5. Об этом случае (что
    сделал?) рассказал мой брат.

6. Впишите подходящие слова.

  1. Дверь открылась, и в комнату вошёл милиционер. 2. Он подошёл окну и
    посмотрел вниз. 3. Я сразу понял, что в Кремль я не пойду. И они все трое вышли в
    коридор. 5. Ну вставай, одевайся, идём на прогулку в Кремль!
    Слова для справок: идём, не пойду, вошёл, подошёл, вышли.

7. Выучите наизусть стихотворение И.Сурикова

ДЕТСТВО

Вот моя деревня:
Вот мой дом родной;
Вот качусь я в санках
По горе крутой;

Вот свернулись санки,
И я на бок — хлоп!
Кубарем качуся
Под гору, в сугроб.

И друзья-мальчишки,
Стоя надо мной,
Весело хохочут
Над моей бедой.

Всё лицо и руки
Залепил мне снег…
Мне в сугробе горе,
А ребятам смех

Մայրենի

1.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

Խնձոր-ենի, տ-գեղ, ան-հարմար, ան-զեն, ան-տուն, ան-գութ , դժ-բախտ, դժ-գոհ, լճ-ակ, շն-իկ, գառն-ուկ,  կանաչ-եղեն, միտ-ք,  լեռ-ց-ի, սարե-ցի, գյուղա-ցի։

2.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ(նախածանք), խնձորենի(վերջածանց), անմտություն(նախածանց), հակաթույն(վերջածանց), մթերային(վերջածանց), տգեղ(նախածանց),
վերահաշվում(վերջածանց), անհոգաբար(նախածանց), կաղնուտ(նախածանց), անհավատալի(նախածանց), միլիոնավոր(վերջածանց), չկամ(նախածանց),
ցուցանակ(վերջածանց), արտապատկեր(վերժածանց), ենթավարպետ(նախածանց), գերադաս(նախածանց), կղզյակ(վերջածանց), հարակից(վերջածանց),
հայրական(վերջածանց), ներգրավում(նախածանց), տրամագծորեն(վերջածանց), անհարմար(նախածանք), ապաշնորհ(նախածանց), դժգոհություն(նախածանք),
հավաքածու(վերջածանց), լսարան(վերջածանց), համատեղություն(վերջածանք), ծիծաղելի(վերջածանց), անթիվ(նախածանց), մորթեղեն(ցերջածանց), միտք(վերջածանց)։

3.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։

Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծում թանձրացող խավարում, ապա անհետացան։ (երևալ, անհետանալ, առկայծել)

Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորում էին, իսկ մեղմ քամին բերեց մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)

Վարպետը անջատել էր հաստոցը, վերցրել էր նոր պատրաստած դետալը և համեմատլ եր գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

Դաշնակահարի մատները սահւմ էր ստեղների վրայով, և դահլիճը …. հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)

Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

4.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

Լուրջ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։

Սպասվում էին հայ-ադրբեջանական պաշտոնական նոր հանդիպումներ։

Երկյուղածությամբ մոտ գնացի ու դողդոջուն ձեռքերով հանեցի ծրարը։

Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ ավանդություններ են ստեղծվել:

Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության զգացում էր մնացել:

Խոսքը վերաբերվում է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:

Գեղագիտությունը հասկացողություն է տալիս գեղեցիկի մասին:

Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը տեղի տվեց։

Երկուսն էլ (ուսում առած առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։

Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը։

Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե լուծվում էր։

Այդ մասին ասվել է բազմիցս:

Ընկերներիդ հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։

Երեխան իր ծնողների հետ դուրս եկավ զբոսանքի։

Ոչ միայն չէր սովորել դասերը այլ դասի տեղն էլ չգիտեր։

Դաշնամուր ստեղծագործության վերլուծություն

Վիլյամ Սարոյանի «Դաշնամուր» ստեղծագործությունը խորը ներգործություն է ունենում ընթերցողի վրա։ Երկու պատանիների զրույցով սկսվելով ՝ պատմությունը վերաճում- դառնում է նպատակասլաց և ոգեշնչող մի ստեղծագործություն, որը սովորեցնում է երբեք չընկճվել, առաջ նայել և հասնել նպատակներին՝ անկախ ամեն ինչից։

Ճի՛շտ է, Բենը մանկուց հնարավորություն չի ունեցել իր սեփական դաշնամուրն ունենալու կամ խմբակ հաճախելու, բայց նա, գնահատելով իր ցանկությունը, համառորեն պայքարել է սովորելու համար և վստահաբար կարող ենք ասել, որ նա մի օր անպայման կհասնի իր երազանքին, քանի որ աղքատությունն իր մեջ սերմանել է պայքարելու ուժը։ Բացի այդ ՝ նա իր կողքին ունի Էմմայի պես հավատարիմ ընկեր, ով կոգեշնչի նրան ՝ իր երազանքին հասնելու համար։

Պատմության նոյեմբեր ամսվա հաշվետվությունը

Հղումներից ստորև տեղադրել ձեր բլոգում կատարված աշխատանքների հղումները:

Առաջադրանք, 6-րդ դաս., նոյեմբերի 17-23

Առաջադրանք, 6-րդ դաս., նոյեմբերի 17-23

Առաջադրանք, 6-րդ դաս., նոյեմբերի 10-17-ը

Առաջադրանք, 6-րդ դաս., նոյեմբերի 10-17-ը

Առաջադրանք,6-րդ դաս., նոյեմբերի 3-10-ը

Առաջադրանք,6-րդ դաս., նոյեմբերի 3-10-ը

Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը

Անհատական նախագիծ

Թարգմանություններ

10-15 նախադասությամբ ամփոփել մեր անցած թեմաները:

Քանի, որ մենք շատ բան ենք սովորել դրա պատճառով ես չեմ հիշում:

Գնահատաիր ինքդ քո աշխատանքները 10 բալանոց համակարգով:

8-9

Ովքե՞ր էին փարավոնները

Փարավոն անվանում էին Եգիպտոսի արքաներին, որը նշանակում էր «պալատի տեր»: Եգիպտական միապետություններն իրենց գոյությունն սկսել են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի երկրորդ կեսից։ Եգիպտացիները թագավորին նայում էին որպես իրենց երկրի հանդեպ աստվածների բարեհաճության երաշխիք։ Մինչև IV դինաստիան միապետի անունը կապվում էր Հորոս աստծո, իսկ դրանից հետո՝ արևի Ռա աստծո հետ և թագավորող անձը համարվում էր նրա որդին։ Մեկը մյուսի ետևից կառուցվեցին Մեծ Բուրգերը, որոնք ցուցադրում էին այն ժամանակների կառավարողների բացառիկ հզորությունն ու մեծությունը։

Փարավոններ

Առաջին փարավոն Ջոսերի գլխավոր նպատակներից էր Վերին և Ստորին Եգիպտոսի միավորումն ամրապնդելը։ Նա իրականացրեց վարչաքաղաքական բարեփոխում ՝ իշխանությունից հեռացնելով նոմերում ժառանգաբար իշխող տեղական ազնվական ներկայացուցիչներին։ Ձևավորվեց կառավարման նոր համակարգ։ Փարավոնի իշխանությունը հայտարարվեց աստվածատուր, իսկ փարավոնը ՝ մարդ-աստված։

Միջին թագավորության ժամանակ Եգիպտոսի տրոհումը իր հետ բերեց արյունալի պատերազմներ և ավերածություններ։ Իրավիճակը կառավարողներին ստիպեց վերականգնել միասնական պետությունը։ Այդ շարժումը հյուսիում գլխավորեց Հերակլեոպոլիս, իսկ հարավում ՝ Թեբե քաղաքը։ Պայքարում հաղթեց Թեբեն և Ք.ա.2040թ. սահմաններում Թեբեի փարավոնը հիմնադրեց համաեգիպտական XI հարստությունը։ Թեբեի փարավոն Յահմոս 1-ը (Ք.ա. մոտ 1540-1517թթ.) գրավեց Ավարիսը և վտարեց հիքսոններին։ Յահմոսը հիմնադրեց XVIII հարստությունը, որով սկսվեց Եգիպտոսի պատմության Նոր թագավորության դարաշրջանը։

Աննախադեպ հաջողություններ արձանագրվեցին Թութմոս 3-ի կառավարման ժամանակ (Ք.ա. 1468-1434թթ.): Փարավոնը հյուսիսում հասավ մինչև Կարքեմիշ։ Թութմոս 3-ը ստեղծեց մի տերություն, որը հյուսիսից հարավ ձգվում էր մոտ 3200 կմ։ Փարավոնը ստեղծեց գաղութային վարչակազմ, որը պետք է իրագործեր նորանվաճ երկրների նկատմամբ տարվող քաղաքականությունը։ Նա առաջինն էր, ով նվաճվածների վրա սահմանեց հարկային և այլ պարտավորություններ։

Ք.ա.14-րդ դարի կարևոր իրադարձություններից էր փարավոն Էխնաթոնի կրոնական բարեփոխումը։ Փարավոնների կողմից տրվող նվիրատվությունների շնորհիվ երկրում մեծ ազդեցություն ձեռք բերեց Թեբեի հովանավոր աստված Ամոնի տաճարը։ Այն պատճառ էր դառնում փարավոնների և քրմության միջև բախումների։

Իրավիճակը լարվեց Ամենհոտեպ 4-ի կառավարման սկզբում (Ք.ա.1352-1336թթ.): Փարավոնը վճռեց հարցին տալ արմատական լուծում։ Նա դիցարանում առաջ մղեց երկրորդական աստվածություն Աթոնին, որը մարմնավորում էր Արևի սկավառակը։ Աթոնը հռչակվեց Եգիպտոսի միակ աատված։ Ամենհոտեպը իրեն հռչակեց Աթոնի միակ որդի և ընդունեց նոր անուն ՝ Էխնաթոն («Աթոնին հաճելի»)։ Նորաստեղծ մայրաքաղաք հռչակվեց Ախետաթոնը։

Թութանհամոնը Ախենաթենի մահից հետո վերականգնեց մայրաքաղաք Թեբեն և վերականգնեց հին աստվածների պաշտամունքը։ Ավելի ուշ փարավոնը ջնջեց նրա անունը որոշ թագավորների ցուցակներից, ուստի գիտնականները 1920-ականներին գտել են նրա գերեզմանի իրերը։

Առաջադրանք, 6-րդ դաս., նոյեմբերի 17-23

Առաջադրանք 1

1.Ներկայացրու Հին աշխարհի նշանավոր արքաներից Համմուրապիին,նրա օրենքները, քո մտորումները այդ օրենքների շուրջ/գրավոր/:

Համուրապիին Բաբելոնի արքան էր Ք․ա 1792-1750թթ։ 30 տարի Համուրապիին մարտնչրում էր հարեվան երկրների դեմ։ Համուրապիին կարողացավ հնազանդեցնել նրանց։ Համուրապիին գիտակցում էր, որ կռվի ժամանակ ձեռք բերածը զենքով պահել հնարավոր չէ։

Օրենքներ
1.Ես համաձայն եմ առաջին օրենքի հետ, որովհետև դատավորը պետք է շատ ազնիվ և գրագեդ մարդ լինի, որպիսի չխաղա մարդկան ճակադագրի։


2.Ես երկրորդ օրենքի հետ համաձայն եմ, որովհետև գողությունը շատ վատ բան է։

3․Ես համաձայն եմ երրորդի օրենքի հետ, որովհետև վատ դեպքի ժամանակ պետք չի գողություն անել։

4․Ես չորրորդ օրենքի հետ համաձայն եմ, որովհետև սուտ խոսալը վատ բան է։

2.Տեսաֆիլմերը դիտելուց հետո ամփոփիր 10-15 նախադասությամբ/ինչ նոր բան իմացար, ամենահետաքրքիր հատվածը/

2. Սովորել պատմել:

Համմուրապին (կամ Համմուրաբի) Բաբելոնի վեցերորդ թագավորն էր՝ իշխելով մ.թ.ա. 1792-1750 թվականներին։ Նա առավել հայտնի է իր օրենքների հայտնի հավաքածուով՝ Համմուրապիի օրենսգիրքով, որը համարվում է աշխարհի առաջին համակարգված օրենսգրքերից մեկը։ Այս օրենքները մշակվել են հասարակության կարգուկանոնի ամրապնդման և արդարության սկզբունքների տարածման նպատակով։ Օրենսգիրքը հայտնաբերվել է 1901 թվականին Իրանի Սուսա քաղաքում և գրված է շումերա-աքքադական սեպագրով։ Օրենսգիրքը բաղկացած է շուրջ 282 հոդվածից, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ քաղաքացիական իրավունքից մինչև քրեական արդարադատություն։ Այն գրված է շքեղ սև դիորիտե սյան վրա։

Համմուրաբի թագավորի օրենքներից հատվածներ

«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև․

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։

Եզրափակման մեջ ասված է․

«Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

Համմուրապիի օրենսգիրքը

  • Գտնման վայր: Օրենսգիրքը հայտնաբերվել է 1901 թվականին Իրանի Սուսա քաղաքում և գրված է շումերա-աքքադական սեպագրով։
  • Կառուցվածք: Օրենսգիրքը բաղկացած է շուրջ 282 հոդվածից, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ քաղաքացիական իրավունքից մինչև քրեական արդարադատություն։ Այն գրված է շքեղ սև դիորիտե սյունի վրա։
  • Հիմնական թեմաներ:
    • Ընտանեկան իրավունք՝ ամուսնություն, ժառանգություն, երեխաների և կանանց իրավունքներ։
    • Գույքային հարաբերություններ՝ հողերի և ունեցվածքի վաճառք ու վարձակալություն։
    • Պատիժների համակարգ՝ հայտնի է իր «ակն ընդ ական» սկզբունքով (տալիոնի օրենք-Տալիոն (լատին․՝ lex talionis), հանցագործության համար հատուցում։ Հատուցման սկզբունքով («ակն ընդ ական, ատամն ընդ ատաման») պատիժ, ըստ որի հանցավորին հասցվում է այն վնասը, ինչ նա պատճառել է տուժողին։ Առավել ցայտուն արտահայտվել է Համմուրաբիի օրենքներում,):
    • Առևտրի և պարտքերի համակարգում՝ նավահանգիստների, աշխատողների ու վարձու ուժի կազմակերպում։

Նպատակը

Օրենսգիրքը ներկայացնում էր թագավորի գաղափարը որպես արդարության երաշխավոր։ Համմուրապին իր օրենքների ներածության մեջ նշում է, որ դրանք մշակվել են՝

  1. «Թույլերին ուժեղներից պաշտպանելու համար»։
  2. «Բաբելոնի երկրի խաղաղությունն ու բարգավաճումը ապահովելու նպատակով»։

Տարածքային նշանակություն

Համմուրապիի օրենսգիրքը մեծ ազդեցություն է ունեցել Միջագետքի հարակից տարածքների վրա։ Այն հիմք է ծառայել հետագա օրենսդրական համակարգերի, այդ թվում՝ եբրայական և հռոմեական օրենքների զարգացման համար։

Այսօր օրենսգիրքը պահվում է Փարիզի Լուվրի թանգարանում և համարվում է համաշխարհային պատմության կարևոր ժառանգություն։

Առաջադրանք 2

1.Սովորել պատմել:

2 Գրավոր ներկայացրու և հւիմնավորիր տպավորիչ հատվածը:

Առեղծվածային Փյունիկիան: Առաջին ծովային տերությունը:

Փյունիկեցիները, ինչպես մենք՝ հայերս աշխարհի հնագույն ժողովուրդներից էր, համաշխարհային  քաղաքակրթության սկզբնավորողներից: Փյունիկիան ձգվում էր Միջերկրական ծովի արևելյան ափի երկայնքով,  ընդգրկել է  այժմյան Լիբանանի, Սիրիայի տարածքները: Համեմատած այդ շրջանի մեծ տերությունների ՝ Միջագետքի, Եգիպտոսի, Պարսկաստանի, Հին Հռոմի հետ, Հին Փյունիկիան զբաղեցնում էր ընդամենը մի փոքրիկ տարածք: Բայց նրա խոսքը որոշիչ էր եգիպտական քաղաքների խորշերում, Սիցիլիայի ափերին, Իսպանիայի, Հյուսիսային Աֆրիկայի  հունական նավահանգիստներում … Փյունիկյան նավերը գերակշռում էին ամբողջ Միջերկրական ծովում: Փյունիկեցիները աշխարհին տվեցին այբուբեն, որը գոյություն ունեցող բոլոր գրային համակարգերի հիմքը դարձավ  , առաջին կարգի ծովային նավեր և շատ ավելին …

Ո՞րն էր այս փոքրիկ ժողովրդի ուժը:

Փյունիկյան պետության բնիկների մասին ստույգ պատմությանը հայտնի չէ, ինչևէ, նրանց անմիջական նախնիները այստեղ ապրել են մ.թ.ա. III հազարամյակից: Փյունիկեցիներն իրենք իրենց համարում էին «այսինչ քաղաքի բնակիչներ»: Փյունիկյան քաղաքներում ամենահին շերտերը նշվում են մ.թ.ա. մոտ 3000 թվին:  Այս ժամանակաշրջանից էլ սկսվում է քաղաքային քաղաքակրթության պատմությունը:

Դեռևս մ.թ.ա. V հազարամյակում նրանք Առաջավոր Ասիայում խոշոր քաղաքներ ու բնակավայրեր էին հիմնել, որոնցից առավել նշանավորներն են Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը, Բերիթը (Բեյրութ), Ակրովը: Փյունիկիայում տները սովորաբար կառուցվում էին երկհարկանի ՝ վերջին հարկում բաց կամ արգելված պատկերասրահով, որտեղ բնակվում էին տերերը: Ստորին հարկում, հաճախ քարից հատակով, որտեղ պահվում էին տարբեր պահեստավորված իրեր, ապրում էին ստրուկները:

Մի փոքր էլ Կարթագենի մասին

Կարթագենը ՝ Հյուսիսային Աֆրիկայի փյունիկյան ամենամեծ գաղութը, էլ ավելի խիտ-խիտ էր կառուցված: Ըստ հին հռոմեական պատմաբանների ՝ Կարթագենում կային հարթ տանիքներով վեց հարկանի շատ շինությունները: Շենքերն այնքան մոտիկ  էին իրար, որ մ.թ.ա. 146 թ.-ին հռոմեացի զինվորները քաղաքը գրավելու ժամանակ տախտակները տանիքից տանիք էին նետում և տեղափոխվում մեկ այլ շենք:

Արտաքինից տները զարդարում էին տարբեր նախշերով : Ներսում տան երկայնքով ձգվում էր միջանցքը, որի կենրոնից դուրս էիր գալիս դեպի բակ: Բնակելի թաղամասերը գտնվում էին բակի երկու կողմերում:

Պեղումները նաև որոշակի պատկերացում են տվել փյունիկեցիներին շրջապատող կահույքի և կենցաղային իրերի մասին: Ամենայն հավանականությամբ, փյունիկեցիները օգտագործում էին ցածր սեղաններ, աթոռներ, աթոռակներ, հարթ մահճակալներ: Տանը պատվավոր տեղը զբաղեցնում էր մի մեծ փայտե սնդուկը, որտեղ պահվում էին տան հիմնական գանձերը: Նրանք, ովքեր ավելի հարուստ էին, այն ծածկում էին գորգով, իսկ աղքատները ՝ խսիրներով:

Մի փոքր էլ  նորաձևության մասին

Փյունիկեցիները  մինչև սրունք կրում էին լայն, երկար վերնաշապիկ, սովորաբար գոտիավորված չէին: Նրանք հագնում էին սանդալներ: Կանայք կրում էին նույն տունիկաներից, միայն ավելի կարճ, մինչև ծնկները: Ի տարբերություն տղամարդկանց, նրանք գոտի էին կապում, երբեմն նույնիսկ երկու: Թե տղամարդկանց, թե՛ կանանց հագուստը ծալքավոր էր, ասեղնագործ և բավականին գունեղ ՝  զարդարված  տարբեր գույների շերտերով, այդ թվում ՝ հայտնի փյունիկյան մանուշակագույնով: Նրանք սիրում էին նաև զարդեր: Ականջօղեր, վզնոցներ, մատանիներ, ապարանջաններ: Արիստոտելը հայտնում է, որ կարթագենացի տղամարդիկ կրում էին այնքան մատանի, որքան մասնակցում էին արշավանքների: Յուրահատուկ զարդարանք էր համարվում քրի վրայի օղակները:

Փյունիկեցիների համար պարտադիր էր գլխաշորը: Կանայք սովորաբար իրենց գլխի վրա կրում էին գլխազարդ, իսկ տղամարդիկ ՝ կոնաձև  կամ բարձր, առանց ծայրամասի գլանաձեւ գլխարկներ: Մինչ այժմ կարմիր գլանաձը գլխարկները, որոնք փյունիկեցիներից  հետո էլ գոյատևեց երկար դարեր, շարունակում է մնալ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչների սիրված գլխարկը: Իսկ թուրքական ֆեսը պահպանում է հեռավոր անցյալի միջերկրածովյան նորաձևության հիշողությունը:

 Փյունիկյան Բիբլոս քաղաքն էր Փյունիկիայի գիտության և կրթության կենտրոնը: Այնտեղ էին արտադրվում լավագույն պապիրուսներն ու տարածվում տարածաշրջանում: Շատ հնագույն լեզուներում Բիբլոս բառը հոմանիշ դարձավ գիրք բառին, որտեղից էլ գործածության մեջ մտավ Բիբլիա բառը որպես Գիրք գրոց

Առաջադրանք, 6-րդ դաս., նոյեմբերի 10-17-ը

Առաջադրանք 1

Սովորել պատմել, 15-20 նախադասությամբ ամփոփել:

Սովորել պատմել, 15-20 նախադասությամբ ամփոփել:

Առաջադրանք 2

2.Տեսաֆիլմերը դիտելուց հետո ամփոփիր 10-15 նախադասությամբ/ինչ նոր բան իմացար, ամենահետաքրքիր հատվածը/

Շումերներ /ֆիլմ/

Այս տեսանյութում ասվում է, որ 6000 տարի առաջ, Իրաքի տարածքում,քաղաքային մշակույթի հիման վրա, ստեղծվեց առաջին քաղաքակրթությունը մարդկանց մոտ։ Այժմյան Պարսից Ծոցից Շումերները գրավեցին այդ տարածքները և վռնդեցին բնակիչներին։ Նաև պատմում էր, որ նրանք Շումերները իրենց անվանում էին սևագլուխներ։ Պատմում էր, որ իրենց ամենամեծ ձեռքբերումը կավագրությունն(գրություն կավի վրա) էր։ Նրանք ժամանակը  տալիս էին գիտություն և պաշտպանում էին վտանգներից։ Այդ երկու ժողովրդները մեծ դեր խաղացին ամբողջ մարդկության համար։ Նրանք կառուցեցին աշխարհում առաջին քաղաքը և անվանեցին Էրիդու

Մաթեմատիկա 2-րդ գլուխ փաթեթ 4

  1. Մետաղադրամը գցել են 15 անգամ։ «Զինանիշը» ընկել է 7 անգամ։
    Ինչի՞ են հավասար «զինանիշ» ընկնելու և «թիվ» ընկնելու հաճախականությունները։

7/15 8/15

  1. Խաղոսկրը գցել են 17 անգամ։ 1, 2, 3, 5, 6 թվերը բացվել են համա-
    պատասխանաբար 3, 2, 4, 4, 1 անգամ։ Ինչի՞ է հավասար 4 բաց-
    վելու հաճախականությունը։

3

  1. 334-րդ խնդրի պայմաններում ինչի՞ են հավասար A (ընկել է
    «զինանիշ») և B (ընկել է «թիվ») պատահույթների տեղի ունենալու
    հարաբերական հաճախականությունները։

8-Թիվ P (A) = 7/15

7-Զինանիշ. P (B) = 8/15

  1. 335-րդ խնդրի պայմաններում ինչի՞ են հավասար «Բացվել է 1»,
    «Բացվել է 2», «Բացվել է 3», «Բացվել է 4», «Բացվել է 5», «Բացվել
    է 6» պատահույթների հարաբերական հաճախականությունները,
    այսինքն՝ ինչպիսի՞ն է ելքերի հարաբերական հաճախականու-
    թյունը պատահական փորձի կրկնության դեպքում։

3/17, 2/17, 4/17, 3/17, 4/17, 1/17

  1. Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների
    տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ
    վերցված թերթիկի համարը կլինի 99։

1/150

  1. Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտան
    լամպ գնելու հավանականությունը։

1/20

  1. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանակա-
    նությունը։

1/2

  1. Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշա-
    կերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է
    ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն
    բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

19/20

  1. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ
    պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն ,
    որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։

Ա)3/5

բ) 2/5

գ) 0

  1. Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է
    լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր
    կլինի։

30/31

  1. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում
    են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականու-
    թյունը, որ գնդիկը կլինի`
    ա) սպիտակ, բ) սև, գ) կարմիր:

ա)2/5

բ)1/5

գ)2/5