1.Բառերում թաքնված են կենդանիներ և թռչուններ, փորձի՛ր գտնել:
Ծառաբուն-բու, անհավատալի-հավ, լուսանկարչություն-լուսան, ցրտաշունչ-շուն, պայծառատես-այծ, սալորենի-լոր, սուլիչ-ուլ, վարկատու-կատու, տոթակեզ-եզ, բոլորովին-լոր, բաղարջակեր-արջ, կանգառում-գառ:
2.Գրիր բառեր՝
- որոնք միավանկ են և հոգնակի թվում ստանում են -եր վերջավորությունը,
Ծառեր, ուլեր, քարեր, կովեր, գայլեր, - որոնք միավանկ են և հոգնակի թվում ստանում են -ներ վերջավորությունը,
Եզներ, գառներ, ձկներ, մկներ - որոնք հոգնակի թիվը կազմում են այլ վերջավորությամբ՝շեղվելով ընդհանուր կանոններից:
Մարդիկ, կանայք, պարոնայք
3. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր բառեր՝
քարա-արքա, նեղաս-սեղան, վրեակուր-վերարկու, յուլս-լույս, հրխաշա-աշխարհ, պնուտահա-պատուհան:
4. Հետևյալ բառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Հարս-սրահ, մաշկ-մշակ, մարդ-դրամ, կավ-վկա, թույն-նյութ, գրամ-մարգ, երգ-գեր, գութան-անգութ, հույս-հյուս, ագաթ-գաթա:
5.Փոխելով հետևյալ բառերի առաջին տառերը՝ ստացիր նոր բառեր.
Պատանի-մատանի, սնդիկ-գնդիկ, անօրեն-տնօրեն, թախտ-բախտ, բառարան-վառարան, նյարդ-Նվարդ, բեր-կեր:
6.Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ:
Վեր-վերգ, սար – սարդ ,գիր-գիրք, շուն-շունչ, լուր-լուրթ, սուր-սուրբ։
7. Որոշի՛ր, թե «քաղցր» բառը որ բառակապակցությունում փոխաբերական իմաստ չի արտահայտում.
քաղցր խոսք
քաղցր քուն
քաղցր թեյ
քաղցր հայացք
8. Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․
մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական
9.Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Եթե բոլորը ազնիվ լինեին, աշխարհն ավելի ուրիշ կլիներ» վերնագրով: