Գործնական առաջադրանքներ
1. Առանձնացրու՛ անձնանիշ և իրանիշ գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:
Անձնանիշ-գնդապետ,եգիպտացի,թզուկ,կառապան,վաճառական,ուղևոր, վիրաբույժ , հնդկացի,հայ, դերասան,լրտես,հետախույզ,հնդկացորեն,դերբայ,հացաբույս,խոհանոց
Իրանիշ-գունդ,եգիպտացորեն,թիզ,ձիակառք,վաճառատուն,ուղեվարձի,վերելք,հնդկացորեն,դերբայ,հացաբույս,խոհանոց
2. Առանձնացրու՛ թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:
Թանձրացական-երամ,վերարկու,ճաշ,ծխախոտ,երաժիշտ,քար,ծառ,հուշարձան,նկար,դասագիրք
Վերացական-հույս,կասկած,պատիվ,ճաշակ,կարոտ,հուշ,գութ, արձագանք,
3.Որտեղ անհրաժեշտ է, գրի՛ր մեծատառով:
Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:
4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու՛ անձնանուններ:
Լույս, լեռ, գառ, թագ, նազ, վարս, վարդ, ցող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:
Լուսինե,Լեռնիկ,Գառնիկ,Թագուհի,Նազիկ,Վարսենիկ,Վարդուհի,Ցողիկ,Արծվիկ,Սաթեն,Խաչիկ։
5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրի՛ր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ. հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:
սարսափ-ահ, ավարտ-վերջ, գրոհ-հարձակում,տանջանք-տառապանք, ծիծաղ-քրքիջ, որոշում-վճիռ։
ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ. համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:
Հոտ-բույր, բողոք-գանգատ, հռչակ-համբավ, ցավ-կսկիծ, վախ-երկյուղ, զայրույթ-ցասում
6.Յուրաքանչյուր շարքից վերցրու՛ մեկական գոյական և կազմի՛ր վեց բարդ գոյական:
ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ. նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:
ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ. սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:
գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ. նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:
գիր-գրասեղան, գրասենյակ, գրադարան, գրապահարան, լրագիր, խմբագիր
պետ-գյուղապես, քաղաքապետ, մարզպետ, պետավտոտեսուչ, ցեղապետ, գնդապետ
ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ. սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:
գինի-գինետուն, գինեգործ, գինեվաճառ, գինեգույն, գինեձոն, գինարբուկ (ծաղիկ)
տուն-հյուրատուն, հացատուն, լվացքատուն, տնատեր, տնաշեն, տնանկ
7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ. -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:
Արհեստանոց, արհեստական, արհեստավոր
Խմորեղեն
Թագավոր
Գազանանոց
Հավաքական, հավաքարար
Հեծանվորդ
Որսորդ, որսանոց, որսարան
Զինվորական
Դատական, դատարան, դատավոր
Ճանապարհական, ճանապարհորդ
Բառանոց
Ներկարար, ներկարան
Առևտրական,
Երշիկեղեն
Խորհրդավոր։
8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Երկնքի-երկինք, ծերունու-ծերունի, տան-տուն, քրոջ-քույր, տարվա-տարի, առվի-առու, մարդու-մարդ, խմբում-խումբ, սրտից-սիրտ, մոր-մայր, ծաղկով-ծաղիկ, փշատենու-փշատենի, գարնան-գարուն, կավճով-կավիճ, վշտից-վիշտ, մանկության-մանկություն, պատվով-պատիվ, տիրոջ-տեր, շարժմանփ-շարժում, ամուսնում-ամուսին, թփի-թուփ, արյան-արյուն, հաշվից-հաշիվ, աշնան-աշուն, անկյան-անկյուն, կնոջից-կնոջ, քեռու-քեռի, որդու-որդի, ձյան-ձյուն, ձկան-ձուկ, գրկից-գիրկ, աղավնու-աղավնի, գրքում-գիրք, շան-շուն:
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի: