Մայրենի

Հայր Բոնամիի հեքիաթը

                                                Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

– Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:

– Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

– Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներջ

  1. Հեքիաթից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Դղյակ –պալատ

Կաթսա-տարա

  • Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հեքիաթը որսորդների մասին էր,որոնք նապաստակ են սպանել,բայց չունեին նապաստակ,ունեին շներ,րոնք սատկած էին․․Հեքիաթը իսկական հեքիաթ էր․․․

  • Նշված  բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի  ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

Հայր Բոնամին մի  զվարճալի  պատմություն գիտեր:

Որսորդները շվարել  կանգնել  էին  ապարանքի  մոտ:

Որսորդները շշմած կանգնել էին դղյակի   մոտ:

Նրանք  թակեցին  խորտակված  դղյակի  դուռը:

Նրանք  ծեծեցին ավերակ  դղյակի  դուռը:

  • Հայր Բոնամիին  կարո՞ղ  ես  նկարագրել:

   Հայր Բոնամին շատ բարի և ուժեղ մարդ էր, շատ ընկերասեր։ Նա բոլորին շատ էր հարգում և սիրում,նաև շատ հումորով էր։

  • Սուտլիկ որսկանն ի՞նչ  կասեր, եթե լսեր հայր Բոնամիի  հեքիաթը:

Սուտլիկ Որսկանը զարմանքից կքարանար,երբ լսեր այս պատմությունը։

  • Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում  մի մարդ,որը չի լինում։Նա մի անգամ ցանկացավ պաղպաղակ ուտել։ Նա գնաց գնեց, բայց չգնեց։  Այդ տղան ասաց․<< Ինձ պաղպաղակ տվեք, բայց մի տվեք>>։ Աշխատողը ասաց․ <<Ինչպե՞ս, այդպես չի լինի>>։

Տղան համոզեց աշխատողին,որ ինքը փող ունի ,բայց չունի,դրանով է ուզում գնել պաղպաղակը։Վաճառողուհին շշմել էր տղայի պահվածքից և նրան պաղպաղակ չտվեց․․․