Հյուսիսային Ամերիկա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ երրորդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադան  է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է:

Մայրամուտ

Համո Սահյան
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի: 

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ առանձնացնելով և վերլուծելով փոխաբերությունները։ 
Սարն առել վրան ծիրանի մի քող-սարի վրա ընկել է մայրամուտի ստվերը

2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում… 

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում – Մայրամուտի ստվերը ընկել է ժայռին և ոնց, որ ջուր խմի։

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում: – Հովն ամպին քշքշում է։



3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և բացատրի՛ր։ 

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում – Մայրամուտի ստվերը ընկել է ժայռին և ոնց, որ ջուր խմի։

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում: – Հովն ամպին քշքշում է։


4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ: 
Գազարագույն

5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր: 

This image has an empty alt attribute; its file name is d8015bc6-b853-43a4-8eec-a916a6d0ee3c.jpg



6. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին: 
Ես կրակի գույնի մայրամուտ եմ տեսել գյուղում։ Կածես սարը վառվում է։Իմ ֆոտողցիկը նկարել է այդ մայամուտը։
7. Ստուգաբանական բառարանից օգտվելով, գտի՛ր <<մայր>> բառի ստուգաբանությունը և փորձի՛ր բացատրի՛ր <<մայրամուտ>> բառի ծագումը։
1.Արեգակի մայր մտնելու ժամանակը։
2. Արեգակի մայր մտնելը ՝ հորիզոնից անհետանալը։
3.Արևմտյան կողմը, արևմտքում։

Նախնադարյան մարդու հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկում է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը (մոտ 2 միլիոն տարի առաջ – մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի վերջ), որը գրեթե համապատասխանում է քարի դարաշրջանին։ Վերջինս հնագիտական պարբերացմամբ բաժանվում է փուլերի՝ հին քարի դարի (պալեոլիթ)՝ ստորին, միջին և վերին ենթափուլերով, միջին քարի դարի (մեզոլիթ), նոր քարի դարի (նեոլիթ) և պղնձի-քարի դարի (էնեոլիթ)։

Աշնան խաշամն է խշխշում,

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Աշնան ավարտը

2․ Հոմանիշների բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը։ 

Մշուշ – Մթագնող, շղարշ – Թափանցիկ ցանց, խաշամ – Խազալ, հնար – ճար։ 

2. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն վախկոտ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Ճար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

3. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում: – Ուժեղ քամին քշում է ամպերին։

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու: – Քամին թույլ չի տալիս, որպեսզի ամպը որոտա։

4․ Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Քաշքշում

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ, փոքրիկ պատում հորինի՛ր։

Աշուն, քամի, որոտալ, ցուրտ, խշխշալ։

Աշունը շատ գեղեցիկ է: Աշնանը քամին տերևաթափ է անում տերևները: Ոսե տերևները փռված են լինում ինչպես՝ գորգը և խշխշում են քայլելիս: Ուշ աշնանը բնությունը մշուշի մեջ է լինում, կարծես պատրաստվում է քնել: Օդը գնալով ցրտում է, ուժեղանում են քամիները, որոտում են ամպերը։ Բնությունը պատրաստվում է ձմռանը։

5. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։

Գործողությունն է գերակշռում։

Լրացուցիչ գործնական աշխատանք

7.Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

Մայրենի

Կատարի՛ր առաջադրանքները։

Գտնել տրված բառերի հոմանիշները:

Ճանկ          ճիրան                           

Կտրիճ          քաջ                        

Խրճիթ           տնակ                        

Մառախուղ     մեգ                     

Անկուշտ         անհագ                      

Կազմել ածանցավոր բառեր:

Քաղաք                      ոտ

արև                            ական

փոքր                          իկ

առու                           ուկ

մարդ                          ակ

Քաղաքական,արևոտ,փոքրիկ, առվակ,մարդուկ

Տրված հնչյունները գործածելով` հնարավորինս շատ բառե’ր կազմիր: Մրցի’ր ընկերոջդ հետ:

Ն, կ, ե, ու, յ, ղ, ա, ր, տ:

արտ,երկյուղ,տղա,նկուղ,տուն,տնակ,ուղտ,յուղ

Հնչյունների տեղերը փոխելով` նոր բառե’ր  կազմիր:

Երգ-գեր, զոր-զրո., ձոր-որձ, աղտ-տղա, գես-սեգ, ծլել-լծել

դրամ-մարդ, ծառա-առած., կարապ-կապար, ափսոս-սոսափ.,հարս-սրահ, կաղին-կաղնի

Տրված արմատներով բառե’ր կազմիր:

Բուժ-բուժքույր

բույս-բուսակեր

հյութ-հյութալի

ցույց-ցուցանակ

սենյակ-ննջասենյակ

Առաջադրանքներ

չորեքշաբթի

 Բառերը գրի’ր իրենց տեղերում :                                    

                       հորթ , հորդ    

Այսօր   հորդ   անձրև եկավ:                             

Կովի ձագուկին ասում ենք հորթ :

               այտ, այդ

Ես համբուրեցի տատիկիս այտը :

Ես մի նկար նկարեցի: Այդ  նկարը նվիրեցի մայրիկիս:  

2. Իմաստով մոտ բառերը նույն գույնով ներկիր։

ճախրել –  թռչել                                             

  սանդուղք-աստիճան                                                             

մարտ -աստիճան                                    

մրրիկ- փոթորիկ                                    

զվարթ-աշխույժ                                                          

նժույգ-ձի                                                           

պաղ-սառը                                                         

մեղմ-հանդարտ                                             

գագաթ-կատար                  
                         

Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս դելֆինների սովորության մասին:

Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։ Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։ Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար չեն անում։ Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։ Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

Գրիր հարցերի պատասխանները.

Ինչպիսի՞ նապաստակն է ցատկոտում։

Վախկոտ նապաստակն է ցատկոտում:

Նապաստակը ե՞րբ է ցատկոտում։

Նապաստակը վախից է ցատկոտում։

Նապաստակը ինչի՞ հետ է ցատկոտում։

Նապաստակը մենակ է ցատկոտում։

Նապաստակը որտե՞ղ է ցատկոտում։

Նապաստակը բացատում է ցատկոտում։

Նապաստակը ինչպե՞ս է ցատկոտում։

Նապաստակը շատ արագ ցատկոտում է։

Նախադասությունները լրացրո՛ւ հնարավորին չափ շատ բառերով.

Անձրևը կտրվել է,և արև է դուրս եկել։

Երկինքը մաքուր է։և գեղեցիկ։

Արևը փայլում է երկնկակամարում և ջերմացնում մեր հոքիները։

Օրը տաք է,և անձրևանոցի կարիք չկա։

Բակը գեղեցիկ է,իսկ այնտեղ մի խումբ երեխաներ են ուրախ ցատկոտում։

Ծառերը ծաղկել են, ուրեմն գարուն է եկել։

Ծաղիկները բացվել են և գեղեցկացրել այգին։

Բակը կանաչել է,գարնան շունչն է զգացվում։

Երեխաներն աղմկում են։

Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ | Բարև Արմենիա Տուր

Կոմիտասյան օրերին այցելեցինք մեր դասարանի հետ Կոմիտասի անվան Թանգարան մենք ծանոթացանք ընկեր Լիլիթի հետ : Թանգարանում շատ հետաքրքիր էր, և մենք շատ նոր բաներ իմացանք Կոմիտասի մասին: Մենք տեսանք նկարներում պատկերված հին ժամանակվա երգչման գործիքներ կոմիտասի մահանալու օրերին: Մեզ պատմեցին, որ Կոմիտասը մեկ-մեկ գյուղացիներից թաքնվում էր և նրանց երգած երգերը նոտագրում:  Վերջում մեզ տվեցին այդ գործիքները որոնցով երգեր էին անում : և այդքանը մեզ պատմեց մեր սիրելի ընկեր Լիլիթը։և մենք խաղում էինք խաղեր ևայլն մեզ շատ դուր եկավ։

Ես շատ տպավորված եմ այս այցելությունից։