Աշնան խաշամն է խշխշում,

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Աշնան ավարտը

2․ Հոմանիշների բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը։ 

Մշուշ – Մթագնող, շղարշ – Թափանցիկ ցանց, խաշամ – Խազալ, հնար – ճար։ 

2. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն վախկոտ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Ճար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

3. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում: – Ուժեղ քամին քշում է ամպերին։

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու: – Քամին թույլ չի տալիս, որպեսզի ամպը որոտա։

4․ Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Քաշքշում

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ, փոքրիկ պատում հորինի՛ր։

Աշուն, քամի, որոտալ, ցուրտ, խշխշալ։

Աշունը շատ գեղեցիկ է: Աշնանը քամին տերևաթափ է անում տերևները: Ոսե տերևները փռված են լինում ինչպես՝ գորգը և խշխշում են քայլելիս: Ուշ աշնանը բնությունը մշուշի մեջ է լինում, կարծես պատրաստվում է քնել: Օդը գնալով ցրտում է, ուժեղանում են քամիները, որոտում են ամպերը։ Բնությունը պատրաստվում է ձմռանը։

5. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։

Գործողությունն է գերակշռում։

Լրացուցիչ գործնական աշխատանք

7.Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *