Տեքստային աշխատանք

Ուղտը

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից  
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր  
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ : Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։  
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։Ճարպերի շնորհիվ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:  
  • Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև ուղտը ճարպեր ունի կուտակված;

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել

  • Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում,բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

Բառային աշխատանք

1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։ 1 միավոր
Երկու       երեք     հինգհարյուր 

2. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր

Շիկացած -վառված    գեղեցիկ -չքնաղ  հարվածել -խփել

տապ—շատ շոգ  բարկություն-ջղայնություն

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
 ուղտ միասապատ անտարբեր
 բուրդ ուղտափուշ փշոտ
 ավազ միջազգային բարձրություն
  երկսապատ տհաճ
  • Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

պիտանի բուրդ

ընտանի կենդանի

սիրուն ուղտ

անձրևոտ եղանակ

  • Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր

Հաստ- բարակ
ցուրտ -տաք

Կոշտ-փափուկ

Հեշտ-դժվար

Երկար-կարճ

  • Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից

Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել:

Ելք ստուգատես

Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

Մի անգամ ես տեսա ,թե ինչպես մի պառավ իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի; 

Ես էլ եկա,գլուխս կոխեցի կաթնի ամանը, կաթը կերա։

Պառավը վրա հասավ, ցաքատով տվեց , պոչս կտրեց։ 

Ես էլ փախա,գնացի մի քարի վրա կանգնեցի ու սկսեցի խնդրել։

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Պառավն ասաց. 

— Դե գնա իմ կաթը բեր։ 

Ես գնացի կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Կովն ասում է. 

— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Ես գնացի արտի մոտ։ 

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովն տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է. 

— Դե գնա ինձ համար ջուր բեր։ 

Հետո ես գնացի աղբյուրի մոտ։ 

— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Աղբյուրն ասում է. 

— Դե գնա կուժ բեր։ 

Ես գնացի աղջկա մոտ։ 

— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Աղջիկն ասում է. 

— Դե գնա ուլունք բեր ինձ համար։ 

Ապա գնացի չարչու մոտ։ 

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Չարչին ասում է. 

— Դե գնա ինձ համար ձու բեր։ 

Ես գնացի հավի մոտ։ 

— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Հավն ասում է. 

— Դե գնա ինձ համար կուտ բեր։ 

Հուսահատված գնացի կալվորի մոտ։ 

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Կալվորի մեղքը եկա. մի բուռ կուտ տվեց։ Կուտը տարա հավին, հավը ձու տվեց, ձուն տարա չարչուն, չարչին ուլունք տվեց, ուլունքը տարա աղջկան, աղջիկը կուժ տվեց կուժը տարա աղբյուրին, աղբյուրը ջուր տվեց, ջուրը տարա է արտին, արտը խոտ տվեց, խոտը տարա կովին, կովը կաթ տվեց, կաթը տարա տվի պառավին, պառավը պոչս տվեց ինձ, կցեցի, կցմցեցի, վազեցի գնացի ընկերներիս հասա:

Չորրորդ դասարանի ելքի ստուգատես։ Գործնական աշխատանք

Մենք այսօր Արևմտյան դպրոցի բակում մասնակցեցինք մաթեմատիկայի ելքի ստուգատեսիմ։ Կատարեցինք գործնական աշխատանքի առաջին կանգառը’ չափումներ տեղից հեռացատկ մենք կանգնեցինք նախապես գծված հորիզոնական գծի մոտ,ֆիքսեցինք հեռացատկ կատարելու ժամանակը և իմ հեռացատկի երկարությունը։ Ես 4 վարկյանում, կատարել եմ 160 սմ հեռացատկ։ 160 սմ = 1 մ 60 սմ։

Ветер и Солнце

Однажды Солнце и сердитый северный Ветер поспорили о том, кто из них сильнее.
В то время по дороге шёл человек. Ветер захотел сразу сорвать с него плащ. Он начал дуть изо всех сил. Человек завернулся в свой тёплый плащ и пошёл дальше. Ветер злился. Он осыпал бедного человека холодным дождём и колючим снегом. Человек надел плащ в рукава и завязал пояс. Тогда злой Ветер увидел, что не может сорвать плащ. Тут тёплое Солнце показалось из-за тёмных туч. Согрело Солнце бедного человека. Он сам снял тёплый плащ и, весёлый, пошёл дальше. Ветер понял, что Солнце сильнее его.

Ответье на вопросы

Расскажи, о чём поспорили Солнце и Ветер.

Однажды Солнце и сердитый северный Ветер поспорили о том, кто из них сильнее.

Как Ветер хотел доказать, что он сильнее Солнца?

В то время по дороге шёл человек. Ветер захотел сразу сорвать с него плащ.

Что он делал для этого?

Он начал дуть изо всех сил.

Смог ли он сорвать плащ с человека?

Нет, он не не смог сорвать плащ.

Что сделал человек?

Человек завернулся в свой тёплый плащ и пошёл дальше.

Что сделал Ветер, чтобы доказать свою силу?

Он осыпал бедного человека холодным дождём и колючим снегом.

Почему человек сам снял плащ?

Потому что пришло солнце, и стало жарка.

Поставь вопросы к выделенным словам текста по образцу.
Образец: северный Ветер — какой Ветер?

Тёплый плащ – какой плащ?
бедного человека – какого человека?
холодным дождём – каким дождём?
тёплое Солнце – какое солнце?

Образуй сравнительную степень. Например: умный — умнее
быстрый, тёплый, холодный.

Быстрый – быстрее
Тёплый – теплее
Холодный – холоднее

Объясни, чем различаются предложения.

Солнце и ветер поспорили, кто сильнее. – повествовательное
О чём поспорили солнце и ветер? – вопросительное
Солнце сильнее ветра! – восклицательное

Допиши пропущенные слова.
Помидор красный, а огурец зелёный . Мел белый, а уголь чёрный . Лимон кислый, а сахар сладкий . Тропинка узкая, а дорога большая . Камень твёрдый, а вата мягкая .