Աշունը մեր բակում

Աշունն իմ ամենասիրելի եղանակն է: Զարմանում եմ,երբ առավոտյան արթնանում ու տեսնում եմ ,որ կանաչ տերևներն արդեն դեղին ու կարմիր են ։

Աշունը մեր բակում շատ գեղեցիկ է,քանի որ շատ ծառեր կան։ Մեզ մոտ քամոտ է,դրա համար տխրում եմ,որ շուտով կցրտի։

Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ

Հարցեր և առաջադրանքներ`

1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:

2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։

Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: 

4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։

Նահանջ տարի