Արագածին
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
ալմաստ-Ադամանդ
բյուրեղ-սառնապակի
սեգ-հպարտ
փերուզ-փիրուզ
աբրեշում-մետաքս
- Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
սեգ-հպարտ
պերճ-շքեղ
Թռչող-ճախրող
- Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
- Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
Ծիրանավառ դու թագուհի
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
- Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝ պատմի՛ր Արագածի մասին:
Արագածը հպարտ թագուհու պես կանգնած է,փեշերը կարծես մետաքսյա լինեն։
- Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
-Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:
- Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
- Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր: