Հայոց լեզու

Բառի կազմությունը

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:(պարզ բառեր)

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:(բարդ և ածանցավոր բառեր)

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս  81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:

Պարզ բառեր

նկար,գլուխ,հինգ,ուրախ,փետուր,շյուղ,գրպան,քաղաք,անուն

Բարդ և ածանցավոր բառեր

ուրախություն,փետրագնդակ,նորություն,երկմտություն,շաբաթական,օրացույց,

գլխակորույս

83. Ի՛նքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտի´ր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

Ա խմբում պարզ բառեր են, որովհետև կազմված են միայն արմատից

Բ խմբում բարդ բառեր են, որովհետև   ունեն մեկից ավելի արմատներ:

84. Ուշադրությո´ւն դարձրու բառերին և պարզի´ր, թե ի՞նչ է  նշանակում բաղ:

Բաղադրել — կցել, կից դնել:
Բաղադրյալ — միասին, կից դրված:
Բաղաձայն — հնչյուն, որ կցվում է, միանում է ձայնավորներին:
Բաղդատել — համեմատել (իրար կողքի դնել):
Բաղկանալ — մասերից կազմված լինել:

Նախածանց՝
Կից, միասին, համա… նշանակությամբ:

Ուղղագրություն և ուղղախոսություն

118. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ: յէ

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ ե-ն կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

եմ,ես ,են,ենք,եք

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ: է

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր: Օ,ո

122. Կարդա´բառերը և պարզի´ր, թե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:

Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն: վօ
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ: օ