Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ։
Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին:
Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.
-Իˆնչ ես մեկնվել մայթի վրա: Չեˆս տեսնում ով է գալիս: Վե′ր կաց, անպատկա′ռ:
-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,-անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան ու հարցնում.
-Միˆթե ես քեզնից մեծ մարդ չեմ:
-Իհարկե՝ ո′չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այոˆ, թեˆ ոչ:
-Այո:
-Դու քաղաքապետ իշխան ես,գիտեմ,որ մեծանաս,իˆնչ պիտի դառնաս,-հարցնում է դերվիշը :
-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:
-Հետոˆ:
-Հետո՝ վեզիր:
-Հետոˆ:
-Փոքրարքա:
-Հետո:
-Սահմանը սա է, մեր բոլորի վրա շահը կա: Նա է ամենից մեծը:
-Ասենք թե՝ շահ դարձար,հետոˆ,- հարցնում է դերվիշը:
-Հետո ՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:
-Ահա այդ ոչինչը՝ ես եմ: Ոտքերիս տակից անցիր,գնա քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը ու նվաղուն աչքերը գոցում….
Առաջադրանքներ
1.Դուրս գրեք տեքստից ձեզ անծանոթ բառերը և գրեք նրանց հոմանիշները։
2.Գրեք թե,որն է տեքստի ասելիքը։
3.Ըստ քեզ ինչու° դեվիշը չբարևեց քաղաքապետին։
4.Ինչպիսին էր դերվիշը, գրիր և ասա` ինչու ես այդպես մտածում։
5.Ինչիպիսին էր քաղաքապետը, գրի`ր և ասա` ինչու ես այդպես մտածում։
6.Ինչպե°ս կվերնագրեիր տեքստը։
7.Տեքստից դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը։