Մաթեմատիկա 2-րդ գլուխ. Փաթեթ 3

310. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի
բնակարանում ապրող հարևանին։
բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։
գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը
նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։

դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։


311. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։
բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս
մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։

գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ
դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։
դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։
ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի
մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։


312. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.
ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։
բ) Գիշերը ծագել է արևը։
գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։
դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։
ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, և ձայն է հնչել։
զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։
Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։


313. Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝
անհնար.
ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որևէ
մեկը
-պատահական
բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է։
գ) Հայաստանցի մարզիկը կդառնա օլիմպիական խաղերի
չեմպիոն։
դ) Աքաղաղը ձու է ածել։-Անհնար
ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը-Հավաստի
զ) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը։
է) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով։
ը) Անկոչ հյուր է եկել։
թ) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն։

  1. Բերե՛ք պատահական, հավաստի և անհնար իրադարձությունների
    երկուական օրինակ։

հավաստի-գցել են խաղոսկրը. ընկել է 5

Անհնար- կովը ձու է ածել

  1. Բերե՛ք պատահական փորձի երեք օրինակ։

գցում են խաղոսկրը. կնկնի 1,2,3,4,5,6 թվերից մեկը

  1. Տուփում կա 10 կոնֆետ: Նրանցից 9-ը կարմիր թղթով են, մեկը`
    կապույտ: Տուփից, առանց նայելու, հանում են մեկ կոնֆետ:
    Կարելի՞ է արդյոք նախապես ասել, թե այն ինչ գույնի կլինի: Ի՞նչ
    երկու պատահական իրադարձություններ կարող են տեղի
    ունենալ:

պատահականություն և հավաստի

  1. Քանի՞ ելք ունի խաղոսկրը նետելու պատահական փորձը:

1/6

  1. Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբյու-
    ղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական
    փորձը:

1/3

  1. Քանի՞ ելք ունի այն պատահական փորձը, երբ միաժամանակ
    նետվում է երկու մետաղադրամ:

2/4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *