Գորգագործություն

Գորգագործություն, գորգերի արտադրություն։ Հնուց տարածված է եղել Մերձավոր Արևելքում, Իրանում, Միջին Ասիայում, Կովկասում, Հայաստանում։ Գորգագործություն մեջ օգտագործվել է ոչխարի և ուղտի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, թանկարժեք գորգերում՝ նաև մետաքս, ոսկեթել ու արծաթաթել։

14-րդ դարի հայկական գորգ

Դասական գորգը ստեղծվում է հանգուցավոր գործվածքով, որի թելերը երեք տեսակ են՝ հենքի թել(երկու կամ երեք տակ ամուր ոլորած), միջնաթել(երկու տակ ամուր ոլորած) և գործաթել(հին գորգերում՝ երկու, այժմյան գորգերում՝ մեկ, թույլ ոլորած, փափուկ թել)։ Առաջին երկուսը մնում են գործվածքի մեջ, իսկ երրորդը, որով կապում են առանձին հանգույցները, առաջացնում է գորգի թավշակերպ մակերեսը։ Գորգի թելերը հենում են տորքի վրա։

Ամանոր Հայաստանում

Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։ 17-րդ դարի տաղասաց Դավիթ Սալաձորցին գրել է.

Հայրենագիտություն առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

  • Բլոգումդ ունես հայրենագիտության բաժին։ Տեղադրի՛ր բլոգիդ հայրենագիտության բաժնի հղումը։

Այո, ահա հղումը:

  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ հայրենագիտության բաժնում տեղադրել ես առաջադրանքները և նախագծերը։

Այո։

  • Տեղադրի՛ր հայրենագիտության սեպտեմբերի ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

Իմ ծագումը

ՀՀ հայրապետություն

Իմ ամառային հանգիստը

  • Տեղադրի՛ր հայրենագիտության հոկտեմբեր ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

Ահա ամենը

Աշունը մեր բակում

Կոմիտասի վերջին գիշեր

  • Տեղադրի՛ր հայրենագիտության նոյեմբեր ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

Մայր աթոռ

Վաղարշապատ

Իմ Սեբաստացի ուսուցիչը

  • Տեղադրի՛ր հայրենագիտության դեկտեմբեր ամսվա կատարած առաջադրանքների հղումները։

Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի

Երևան պատմություն թանգարան

Առասպել լավաշի մասին

Ինձ ամենինչ դուր է գալիս հայրենագիտության մեջ ես չեմ ուզի ոչ մի բան նրա մեջ փոխել։

Ես ինձ կգնահատեյի 8:10 , որովհետև միքիչ բացթողումներ ունեի։

Ես սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ունեմ 19 փոստ։

Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին

big_1356500843_8070828

Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա:Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը հարձակվեց դաշտերի ու այգիների վրա: Թորգոմը որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տունը: Նույն բանն արեցին դաշտավայրի բնակիչները:

Իսկ շուտով պիտի նոր տարի գար: Հեթանոսական ժամանակաշրջանում հայ ժողովուրդը տոնում էր Նոր տարին գարնան սկզբին:Եվ հնչեցին որոտաձայն թմբուկները, ազդարարելով, որ սկսվում են ամանորի տոնակատարությունները: Դաշտավայրի բնակիչները դուրս եկան իրենց տներից փողոցներն ու սկսեցին շնորհավորել միմյանց՝ նոր տարվա առթիվ բերած կարասներից իրար գինի հրամցնել, կենացներ ասել ու ցանկանալ իրար առողջություն, հաջողություն ու եկող Նոր տարում այնպիսի մի խաղողի բերք ստանալ, որ նրանից պատրաստած գինին լինի ավելի համեղ ու բուրավետ: Շուտով նրանք հարբեցին ու սկսեցին պարել: Ինչ-որ մեկը տնից դուրս բերեց ծիրանի ծառը, և նրա շուրջը սկսվեց շուրջպարը:Հաջորդ տարի գարունն այդքան ցուրտ չէր: Բայց մարդիկ, այնուամենայնիվ, իրենց այգիներից ծառեր դուրս բերեցին ու զարդարեցին։ Գալող տարի ծիսակատարությունները ավելի ճոխացան: Եվ այդպես շարունակվեց, ու այդ ավանդույթը փոխանցվեց սերնդից սերունդ: Այդ ժամանակվանից բոլոր հայկական ընտանիքներում Նոր տարին տոնում են տան մեջ զարդարված կանաչ ծառի կամ կանաչ ճյուղի պարտադիր ներկայությամբ: Այդպիսի Ամանորի ծառը սկսվեց կոչվել «տոնածառ» կամ «տոնական ծառ»: Եվ մինչև այսօր էլ Հայաստանում Ամանորի զարդարված եղևնին կոչվում է «տոնածառ»:

Ծիրան բառը  հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ: Ծիրանանալ հայոց լեզվում նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ: Իսկ ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է արքայազն, թագավորից ծնված: Ծիրանակիր բառը,  նշանակում է արքա և ծիրանի գոտի, որը նշանակում է երկնքի յոթ կամար կամ ծիածան:

Արաբները ծիրանն անվանում են թուֆալ ալ Արմանի: Հին ազգերը Հայաստանն անվանում են աստվածների երկիր, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը՝ Արարատը, և աճում է Տիեզերական ծառը՝ ծիրանենին:

Եվ վերջում ավելացնենք, որ հայկական մրգերից միայն ծիրանն է երկու մասի բաժանվում հեշտությամբ, և միայն ծիրանի փայտից են պատրաստում ծիրանափողը՝ դուդուկը, որով նվագում են աստվածային երաժշտություն:

Երևան պատմության թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքոմ ավելացող թանգարանային առարկաներն այլևս  պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի պատահական չէ, որ 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում Կոմունալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ։ Նոր շենքի որոնումների արդյունքում 1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝  իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների  հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։  Նույն թվականին էլ, երբ արդեն ֆոնդերում առկա էր 1480 ցուցանմուշ,  Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝  ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ 

Առասպել լավաշի մասին

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։

Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թ.։

Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։

Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված և թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար։

Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում։Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո կաթողիկոսական աթոռը հայտնվեց իսլամադավան տարբեր իշխանությունների տիրապետության տակ, որոնք ծանր հարկատվության ենթարկեցին այն։ Շատ հաճախ կաթողիկոսները գահից հեռացվում էին կամ գահ բարձրանում մուսուլման տիրակալների կամայականությամբ։ Այս ամենն առիթ էր ստեղծում նաև ներքին երկպառակության և պայքարի։ Տարբեր խմբավորումներ պայքարում էին կաթողիկոսական գահի համար։

Վաղարշապատ

Վաղարշապատ (առավել հայտնի է Էջմիածին անվանումով), քաղաք Հայաստանի Արմավիր մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։ Վաղարշապատում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։

Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ

2-րդ դարի առաջին կեսին, ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք, Վաղարշ Ա Արշակունու ժամանակից (մ. թ. 191-211 թվականներ)։ Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է։

Վաղարշապատը Արևելքի մեծ քաղաքների նման շրջապատված էր պարսպով, որի կենտրոնում շուկան էր։ Քաղաքի մեջ էր առնված նաև միջնաբերդը, ներսում՝ արքունի ապարանքը և մայր տաճարը, իսկ քաղաքի պարիսպներից դուրս քաղաքի արվարձաններն էին։ Պարիսպների ներսում ապրում էր ազնվականությունը և իշխող դասը, իսկ պարիսպներից դուրս՝ աշխատավորությունը։ Արվարձանները ևս ունեցել են իրենց շուկան և արհեստավորական թաղերը։

Վաղարշապատը հնագույն դարերից սկսած համարյա անընդմեջ երկրորդ կամ զուգահեռ մայրաքաղաքի դեր է կատարել։

Վաղարշապատի դերի բարձրացումը առաջնակարգ մայրաքաղաքի աստիճանի հետևանքն էր այն բանի, որ 301թ-ից այն դարձավ քրիստոնեական Հայաստանի հոգևոր կենտրոնը, նաև կաթողիկոսական նստավայրը։ Բավական է ասել, որ այստեղ է բացվել Մաշտոցյան առաջին դպրոցը, այստեղ է հաստատվել (480 թվականին) առաջին հայկական պետական-պաշտոնական մատենադարանը։

Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը Վաղարշապատում են հիմնել հայոց առաջին նոր դպրոցը: Առաջին մատենադարանը ևս այստեղ է հիմնվել: 13-15-րդ դդ. քաղաքը կոչվել է Էջմիածին` Հայաստանի քրիստոնեական անդրանիկ Մայր տաճար սբ. Էջմիածնի անունով:

Իմ Սեբաստացի ուսուցիչը

Իմ ամենասիրելի ուսուցչուհին ընկեր Անին է։ Ես նրան շատ եմ սիրում, ոնց մեր դասարանցիները նա մեր հայրենագիտության ուսուցչուհին է մա շատ բարի է և եթե մենք լավ չ պահենք մեզ նա չի գոռա նա ուղակի մեզ կբացատրի, որ այդպես անել չի կարելի նա շատ գիտելիք է տալիս մա շատ գեղեցիկ դասատու է մեր դասարանը նրան շաաաատ ենք սիրում։

Դեպի Աշտարակ

Երկուշաբթի օրը մենք ուղևորվեցինք դեպի Աշտարակ ` վայելելու սիրուն աշունը։

Հայրենագիտական կանգառներ ունեցանք Սուրբ Մարիանե և Սուրբ Կարմրավոր եկեղեցիներում։ Եկեղեցիների մասին ուսումնասիրել էինք նախապես և շատ հետաքրքիր էր մեզ համար տեսնել իրականում ։

Այնուհետև խաղեր խաղացինք, մեծ բավականություն ստացած վերադարձանք ։