Գորգագործություն

Գորգագործություն, գորգերի արտադրություն։ Հնուց տարածված է եղել Մերձավոր Արևելքում, Իրանում, Միջին Ասիայում, Կովկասում, Հայաստանում։ Գորգագործություն մեջ օգտագործվել է ոչխարի և ուղտի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, թանկարժեք գորգերում՝ նաև մետաքս, ոսկեթել ու արծաթաթել։

14-րդ դարի հայկական գորգ

Դասական գորգը ստեղծվում է հանգուցավոր գործվածքով, որի թելերը երեք տեսակ են՝ հենքի թել(երկու կամ երեք տակ ամուր ոլորած), միջնաթել(երկու տակ ամուր ոլորած) և գործաթել(հին գորգերում՝ երկու, այժմյան գորգերում՝ մեկ, թույլ ոլորած, փափուկ թել)։ Առաջին երկուսը մնում են գործվածքի մեջ, իսկ երրորդը, որով կապում են առանձին հանգույցները, առաջացնում է գորգի թավշակերպ մակերեսը։ Գորգի թելերը հենում են տորքի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *