Իմ սիրելի կենդանին

Շները հավատարիմ կենդանիներ են:
Առաջին ընտելացված կենդանին շունն է։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր են ունեցել մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում: Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, որսորդական և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Արևելյան խոհանոցում շները հանդիսանում են սննդի աղբյուր, նրանց օգտագործում են տարբեր ճաշատեսակներ մեջ:Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *