Իմ մասին

                                                       

Ես Հրանտն Ազարումյանն եմ, ծնվել եմ  փետրվարի  4 –ին ՝  2013-թ․ , Երևանում։ Ես երբ մեծանամ ուզում եմ դառնալ  սպորտսմեն ։ Ես շատ ուրախ մարդ եմ, ազատ ժամանակ իջնում եմ դուրս և իմ ընկերների հետ գնդակ եմ խաղում։  Ես շատ եմ սիրում գնալ դպրոց։ Դպրոցում շատ լավ են անցնում օրերը։ Շատ եմ սիրում գրքեր  կարդալ և ճամփորդել։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքն ու իմ ընկերներին։ 

Ես սիրում եմ  Հովհաննես Թումանյանին, միշտ սիրով եմ կարդում իր բոլոր ստեղծագործությունները։  Սիրում եմ  նաև Ջաննի Ռոդարիին։ Ջաննի Ռոդարիի գործերն էլ շատ ուրախ ու հետաքրքիր են։

Ես սիրում եմ նաև ասացվածքներ կարդալ  , իմ սիրած ասացվածքն է ՝ <<Տասը չափիր, մեկը՝ կտրիր>>։ Այս ասացվածքի խորհուրդն այն է, որ մի բան անելուց առաջ մի լավ մտածես նոր անես։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *