Չախչախ թագավորը

Առաջադրանքներ

  1. Հեքիաթը պատմի՛ր աղվեսի ու ջրաղացպանի անունից:
  2. Առանձնացրո՛ւ հեքիաթի գլխավոր հերոսներին և բնութագրի՛ր նրանց 3-4 բառով:
    Աղվես՝ խորամանկ,շնորհակալ
    Չախչախ թագավոր՝անխելք ,աղքատ
    Թագավոր՝միամիտ ,հարուստ
    Շահ Մար՝ անխելք,վախկոտ
  3. Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։
    Աղվեսն ու ջաղացպանը
    Խորամանկ աղվեսը
    Չախչախ թագավորը
    Շահ Մարը
  4. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։
    քուրք -մուշտակ
    փոստալ-մորթե հնամաշ գլխարկ
    բաղարջ-առանց խյուսի և յուղի թխած գաթա
    կոտ-փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար
    խոտհարք-մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր
    վառիկ -հավի էգ ճուտ
  5. Առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն։ Դո՛ւրս գրիր և դիտարկիր դրանց կետադրությունը։
    — Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։
    — Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։
    — Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։
    — Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։
    — Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։
  6. Խորհուրդ տուր Շահ Մար թագավորին։
    Մի վախեցիր ոչ մեկից,միամիտ մի եղիր,թույլ մի տուր քեզ խաբեն։
  7. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Կարծիքդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։
    Հեքիաթը սովորեցնում է շնորհակալ լինել ամեն լավ մարդուց,սակայն պետք չէ դա անել խաբելով։
  8. Հեքիաթի գաղափարին համապատասխանող առած ասացվածքներ ընտրի՛ր։
    Դուն քուն, բախտդ արթուն։
    Լավություն արա ու ջուրը գցի,ձուկը չիմանա Աստված կիմանա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *