Հայոց լեզու

12.Նախադասության մեջ ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Տառեր, հնչյուններ, գրերը, ձայն:

       Հանկարծ ինչ-որ երգի հնչյուններ լսվեցին:

      Ամեն ինչ լուռ էր, ոչ մի ձայն չէր լսվում:

      Հայերեն գրերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:

      Անծանոթ տառեր են, չեմ կարողանում կարդալ:

13.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:

Ե,Է

14.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:

Ո,Օ

15.Տրված բառերում  ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:
   Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ:

յէ

   Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:

Վօ

16. Տրված բառերում  և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:

Էվ

Բ. Նաև, թեև, և:

յէվ

17. Տառերը կարդա´ այնպես, ինչպես հնչում են (տառերի անունները մի´ կարդա), հետո պատասխանի´ր հարցերին:

Հայերենն ունի երեսունինը տառ, երեսունվեց հնչյուն.

ա) ո՞ր տառերն են նույն հնչյունն արտահայտում,Օ ո,ե է

բ) ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյուն արտահայտում:ե ո և

18.Տրված մտքերից որո՞նք ես ճիշտ համարում (պատասխանելուց առաջ մեկ անգամ ևս կարդա նախորդ առաջադրանքները):

ա) Հնչյունը և տառը նույն բաներն են, դրանք իրարից չեն տարբերվում:

բ) Հնչյունը և տաոը տարբեր բաներ են. հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում ու կարդացվում է:

 գ) Տառը հնչյունի նշանն է:

19.Հայերենի երեսունվեց հնչյունների նշանները (տառերը) գրի՛ր: Ո՞ր տառերը դուրս մնացին:

Ա բ գ դ ե զ է ը թ ժ ի լ խ ծ կ հ ձ ղ ճ մ յ ն շ ո չ պ ջ տ րց ու փ ք

և օֆ