Day: November 15, 2023
Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը
![Image_690](https://hayrenagitakan.files.wordpress.com/2014/10/image_690.jpg?w=300&h=272)
![загруженное (1)](https://hayrenagitakan.files.wordpress.com/2014/10/d0b7d0b0d0b3d180d183d0b6d0b5d0bdd0bdd0bed0b5-1.jpg?w=224&h=156)
Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ:
Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ’ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ’ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:
1) Իչքան է հասնում միջուկի ջերմաստիճանը։
2) Իչքան է կազմում միջնապատյանի ջերմաստիճանը։
3) Իչքան է կազմում Երկրակեղևի հաստությունը ցամաքում
4) Երկիր մոլորակն բացի քարոլորտից էլ իչքան ունի
Եթե ես ունենայի իմ դպրոցը
Ես կուզենայի, որ իմ դպրոցը լիներ սպորտային ,որտեղ սպորտային դասեր լինեին ։Օրինակ,որ մեզ այնտեղ սովորացնեին ֆուտբոլ խաղալ, բայց միայն ֆուտբոլ չլիներ,որ լիներ մայրենի և մյուս դասերը , որոնք զարգացնում են մեր ուղեղը։ Ես կուզենայի,որ դասատուները լինեին մեր Ընկեր Արմինեի պես խելացի և մյուս դասատուների պես բարի։Ես կուզենայի,որ այնտեղ դասամիջոցը լիներ գոնե 20 րոպե և դասերը սկսեին ժամը 8:00 և վերջանային ժամը 13:45։