ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ


Մթնոլորոտի խոնավությունը:
 Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ:

Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է:

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակր: Սակայն այդ քանակր չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանր կտրուկ նվազում է, ջրային գոլորշիներր, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

Մեծ մասամբ մառախուը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:

Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկր ջերմաստի­ճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերր փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բե­րած ջերմությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
    Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
    Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
    Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    րանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
    : Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Մայրենի

Բառերը (բառաձևերը) ճի՛շտ դասավորիր և վերականգնի՛ր նախադասությունները:
ա) չտնկես ունեցվածքին Ուրիշի աչք:
Ուրիշի ունեցվածքին աչք չտնկես։
բ) ես հոր չեմ մոռանա Իմ պատվիրանը:
Իմ հոր պատվիրանը ես չեմ մոռանա։
գ) ձեր հետ պսակե՛ք Գնացեք զավակներին իրար:
Գնացեք ձեր զավակներին իրար հետ պսակեք։
դ) արտի էլ դնում են Ոսկի արտ անունն:
Արտի անունն էլ դնում են Ոսկի արտ։

  1. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ նախադասությունները:
    ա) Աչքդ լույս լինի, ա) ելք չեն գտնում:
    Աչքդ լույս լինի, մի պղինձ ոսկի դուրս եկավ:
    բ) Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,ելք չեն գտնում:
    բ) մի պղինձ ոսկի դուրս եկավ:
    Հարևանների միջև լեզվակռիվ է սկսվում,
    գ) Բարի անունն ավելի երկար
    է ապրում,
    գ) հարսանիք են անում:
    Բարի անունն ավելի երկար է ապրում, քան չար անունը:
    դ) Երեք օր, երեք գիշեր դ) քան չար անունը:
    Երեք օր, երեք գիշեր, հարսանիք են անում:
  2. Թագավոր, ոսկի, հարևան բառերով նախադասություննե՛ր կազմիր:
    Թագավորը հրամայեց սպանել բոլոր թշնամիներին։
    Ես երեկ ոսկի վզնոց գտա փողոցից։
    Մեր հարևանները շատ լավ ու բարի մարդիկ են։
  3. Հետևյալ օրհնանքներից ո՞րն է համապատասխանում հեքիաթի բովանդակությանը:
    Կյանքդ ջրի նման երկարի:
    Ուր գնաս, կանաչ բուսնի:
    Թող բարի անունդ երկար հիշվի:

Լրացուցիչ աշխատանք

  1. Ընդարձակի՛ր համառոտ նախադասությունները:
    ա) Նավը լողում է բաց ծովում: գ) Այս հրաշք զանգակածաղիկը կապույտ է:
    բ) Ճնճղուկը կտցահարում է իր բնում: դ) Այս երկու ընկերները հաշտ են:
  2. Տրված բառերով կազմի՛ր ընդարձակ նախադասություններ:
    ա) Վրաստան, մայրաքաղաք, Թբիլիսի:
    Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է։
    բ) խոտ, իջնել, արտույտ, վրա, կանաչ:
    Արտույտը իջավ կանաչ խոտի վրա։
    գ) ճանաչել, փորձանք, լավ, մեջ, ընկեր:
    Լավ ընկերոջը փորձանքի մեջ են ճանաչում։
  3. Պարզ նախադասությունները միավորի՛ր և դարձրո՛ւ բարդ:
    ա) Լույսը բացվեց և արևը փայլեց երկնքում:
    բ) Ես ուզում եմ,որ խաղաղությունը գոտևորի մոլորակը:
    գ) Կարենը սահում է չմուշկներով և կարողանում է սպորտային պար պարել:
    դ) Մասրենու վրայի ձյունը հալվում է և հուլունք դարձած կաթկթում է հողին:
  4. Տրված մասերը միացնելով՝ ամբողջացրո՛ւ առած-ասացվածքները:
    ա) Եղբայրը կարող է ընկեր չլինել, ա) ասում է՝ խակ է:
    բ) Աղվեսի բերանը խաղողին չի
    հասնում,
    բ) բայց ընկերը միշտ եղբայր է:
    գ) Անձրևից փախան, գ) վախեցի՛ր մարմանդ գետից:
    դ) Մի՛ վախենա վարար գետից, դ) կարկուտի տակ ընկան:
    ե) Մի գիժ քար գցեց հորը, ե) չհասկացողին՝ հազար ու մին:
    զ) Հասկացողին մին ասա, զ) քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է:

Աղվեսի բերանը խաղողին չի հասնում,ասում է՝ խակ է:

Անձրևից փախան,կարկուտի տակ ընկան:

Մի՛ վախենա վարար գետից, վախեցի՛ր մարմանդ գետից:

Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել:

Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին:

Ճամփորդությամբ ուսուցում

«Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ+մաթեմատիկական հաշվարկներ» նախագծի շրջանակներում.

Առաջադրանք 1. Ուսումնասիերել Հռոմեկան թվերը.

Խոր Վրապի կառուցման սկիզբը եղել է 642 թ. (օրիգինալը):

Կառուցման ավարտ 17-րդ դար:
Խնդիր 2.
642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ: Ո՞ր դարում է կառուցվել մատուռը: Քանի՞ դար առաջ է այն կառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա կառուցումից:

2) 642
ա) vll
բ)xxl-vll = xiv
գ) 2024 – 642 = 1382

Խնդիր 3.

1662 թվականին կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ո՞ր դարում է կառուցվել եկեղեցին: Քանի՞ դար առաջ է այն կառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա կառուցումից:
3) 1662
ա) XVII
Բ) XXI – XVII = IV
գ) 2024 – 1662 = 362

Խնդիր 4.

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Քանի՞ տասնյակ առաջ են այդ աշխատանքները սկսվել:

4) 1669
ա) 2024 – 1669 = 355
Պատ 35

Խնդիր 6

Խոր Վիրապն ունի մոտ 18/4000 կիլոմետր տրամագիծ և 26/4000 կիլոմետր խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

5)
ա)18/4000կմ = 18×1000/4000մ = 9/2մ = 4.5մ
բ) 26/4000կմ= 13/25 = 6.55

Քանի՞ մետր տրամագիծ ունի Խոր Վիրապը: Քանի՞ մետր խորություն ունի Խոր Վիրապը:

Խնդիր 7

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։

ա) XVII – XVIII= III
գ)

Գ) Ո՞ր դարում է դա տեղի ունեցել: Քանի՞ դար առաջ է այն վերակառուցվել: Քանի՞ տարի է անցել նրա վերակառուցումից:

Խնդիր 7

Երևանից մինչև Խոր Վիրապ հասնելու համար անհրաժեշտ էր 40 րոպե ժամանակ: Անհրաժեշտ ժամանակը 1 ժամի ո՞ր մասն է կազմում:

Առաջադրանք 7. Կրկնել ժամանակի չափման միավորները:

Խնդիր 8.

Երանից խոր Վիրապ եղած հեռավորությունը 46 կիլոմետր է:

ա. Հեռավորությունը արտահայտել մետրերով:

բ. Հեռավորությունը արտահայտել դեցիմետրերով:

Առաջադրանք 9. Կրկնել երկարության չափման միավորները:

Խնդիր 10.

Երանից խոր Վիրապ եղած հեռավորությունը 46 կիլոմետր է: Երանից խոր Վիրապ հասնելու համար մենք ծախսեցինք 40 րոպե: Գտնել երթուղին շարժման միջին արագությունը, եթե ճանապարհին չենք կատարել որևէ կանգառներ/ժամանակի մեջ չենք հաշվել խցանումները/:

Առաջադրանք 11.

Վերհիշել արագության չափման միավորները: Ուսումնասիրել երթևեկության կանոնները: Ի՞նչ թույլատրելի արագությամբ կարող է մեքենան շարժվել քաղաքում և քաղաքից դուրս: Ի՞նչ եք հասկանում արագություն կամ միջին արագություն ասելով:

Խնդիր 12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք խնդիրներ: Գրեք նաև ճամփորդապատում: