Սուրբ Հարության տոնն իմ ընտանիքում

Զատկի տոնին մենք իրար ողջունում ենք՝ ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Մենք ընտանիքով մասնակցում ենք ճրագալույցի պատարագին ,եկեղեցուց կրակ ենք բերում ,վառում ենք մեր տան մոմերը։Ես ու քույրիկս ներկում ենք ձվերը ,ապա դնում դրանք ածիկի մեջ։Մայրիկս չամիչով և բրնձով փլավ է պատրաստում , զարդարում ենք մեր սեղանը և նստում սեղանի շուրջ։Առաոտյան ես և քույրիկս զատկի ձվերով կռվում ենք ։Մենք իսկապես շատ ենք սիրում Սուրբ Զատիկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *