Առաջադրանքներ

  1. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:

Բակում մի երիտասարդ սրինգ է նվագում:
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան գտավ
Մի մարդ մութ գիշերով ձոր է ընկավ
Անձրևը անընղհատ տեղում էր
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով արդնացավ:

155. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:

Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում էասում է»:

154. Տվյալ բառախմբերում պակասող բառերը ավելացրու՛, որ դառնան նախադասություններ:
Բակում մի երիտասարդ սրինգ նվագեց:
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան գտավ:
Անձրևն անընդհատ գալիս էր:
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով լցվեց:

155. Նախորդ առաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:
Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում է, ասում է»

156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս):
Արջը տանձ է ուտում:
Մեր բարդին սոսափում է:
Սևաչյա աղջիկը երգում է:
Միայնակ ծաղիկը սպասում է իր վերջին քամուն:
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:
Նա մոտեցավ խշշացող գետին:
Բոլոր ընդգծված բառերը գոյականներ են, պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին:Գոյականները անձ, իր և հասկացություն ցույց տվող բառեր են:

157. Գոյ արմատով կազմված բառերի բացատրությունը կարդա՛: «Գոյական» անունն ինքդ բացատրի՛ր:
Գոյ- էակ, էություն, արարած:
գոյություն- լինելը, լինելիություն:
գոյանալ- գոյություն ստանալ, առաջանալ:
գոյատևել- գոյություն ունենալով տևել, շարունակվել:
անգո- գոյություն չունեցող:
Գոյականները անձ և իր ցույց տվող բառեր են և պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին:

160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:
Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:
Ընդգծված բառերը ածականներ են, պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞ հարվերին, և ցույց են տալիս որպիսություն:

161. Հարցում արտահայտող բառը փոխարինի՛ր համապատասխան բառով:
Ինչպիսի՞ արև- կարմիր արև,
ինչպիսի՞ օր- զվարթ օր,
ինչպիսի՞ առվակ- վարար առվակ,
ինչպիսի՞ հեռուստացույց- մեծ հեռուստացույց,
ինչպիսի՞ գիրք- սիրելի գիրք,
ինչպիսի՞ մարդ- տկար մարդ:

162. Պարզի՛ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյական, ո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառից: Հին հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):
Բարակ (ածական) բարդի(գոյական),
գանգուր(ածական) մազեր(գոյական),
առասպելական (ածական) քաղաք(գոյական),
քառաձի(ածական) կառք(գոյական),
ստորին(ածական) շերտ(գոյական),
վերին(ածական) հարթակ(գոյական),
հեռատես(ածական) գիտնական(գոյական):

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:

163. Բառերը բաժանիր երկու խմբի գոյականների և ածականների:

ԳՈՅԱԿԱՆ — կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղաբ, հեռուստացույց, Հայաստան,վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ,մարտակառք,կառապան, հեծանիվ,  պատմություն,թռչուն,թռիչք, գարուն, արև:

ԱԾԱԿԱՆ  — հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ,հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր,հմուտ,մարտական,եռանիվ,այլ,պատմական,խիզախ, շքեղ, արևոտ, երկար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *