Մագաղաթ

professor-claims-to-have-discovered-the-worlds-oldest-torah-scroll-in-italy

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Հին մատյանների(Զանազան բաներ գրելու մաքուր թերթերով գիրք,  (հնացած) պատմական բովանդակությամբ գիրք է պատմագիրք) հիմնական մասը եղել է պատրաստված մագաղաթից:

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որը ստանում էին ուլի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիների կաշին, այսինքն՝ քերթողներ  էին համարվում: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին, ովքեր գրել են մագաղաթների վրա: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:
Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Մի անգամ Դվին քաղաքի թագավորական ախոռի  առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայի հետ:

— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:

— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

— Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստունը պատասխանում է.

— Մեկ հատ խոշոր գիրք:

— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:

— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:

Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75Х50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Մայրենի

Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին,

երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն,

այն ժամանակ ոզնին նրանց ասաց ․<<Ինչ պատահի` ՝մի տար բերանդ>>։

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ-երամ

ձիերի խումբ-երամակ

միասին նույն օրը ծնված-երկորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող   – երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ-սառույց

Կարդալու սրահ-ընտերցասրահ

երեկոյան ճաշ-ընթրիք

հատ-հատ ընտրված-հատընտիր

արգելք ոտքի տակ-արգելակ

բարակ ճյուղ, շիվ-տնկի

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

1.Երփներանգ                                      4.ուժգին ցանկություն

2.արփի                                                 1.տարբեր գույների

3.բորբ                                                   3. շատ տաք, ջերմ

4.փափագ                                             7.նեխել, փչանալ

5.շամփուր                                            6.շփանալ, երես առնել

6.հղփանալ                                          5. խորովածի շիշ

7.բորբոսնել                                         2. ցերեկային լուսատու

Անտարկտիդա

Опубликовано 11 октября, 2018

download

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:


Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավլռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչը միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1907թ.
Դսեղ

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։
հանդի-դաշտ
վերջալույսով-իրիկուն
ոսկեգեմ-ոսկեգույն բուրդ
խարտյաշ-ոսկեգույն
մակաղած-իրար կպած
ջինջ-մաքուր
ուշագրավ-ուշադրություն գրավող
լռիկ-լուռումունջ
անդուլ-անդադար
հողմածեծ-փոթորիկից ծեծված
հուժկու-ուժեղ
սաստկացավ-ուժեղացավ
խուժեց-մտավ

Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

լեռնային աղբյուր, զանգակ աղբյուրներ, դարավոր կաղնիներ, ջինջ աչուկներ։
Լեռնային աղբյուրի պաղ ճուրը անմահական էր։

Մեր գյուղի զանգակ աղբյուրները շատ սառը ջուր էին տալիս։

Դարավոր կաղնիները հպարտ պայքարում են հողմերի դեմ։

Եղնիկի ջինջ աչուկները փայլում էին արևի ճառագայթներից։

Լեռնային աղբյուրի պաղ ճուրը անմահական էր շատ համով։

Բացատրի՛ր տրված արտահայությունները։

Աչքերը կայծակին էին տալիս-աչքերը կայծակի նման փայլում էին։

նետի պես ծլկել-արագ սլանալով փաղչել

քամի գիշեր-քամոտ գիշեր։

Տեքստից առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող հատվածները։
մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

Բնութագրի՛ր եղնիկին։
Նա շատ լավ եղնիկ է և նա շատ էր սիրում համ իր մարդ ընկերներին համ մայրիին և հայրիկին նա շատ էր ուզում գնար անտառ։

Տեքստից առանձնացրո՛ւ աշնանային անտառի նկարագրությունը։
անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր,

Շարունակի՛ր պատմությունը։ Իսկ հետո ի՞նչ եղավ։
Եղնիկը գնաց, որովհետև նա արդեն չէր կարողանում ապրեր մարդկանց մեջ։ Նա ավելի շատ սովորել էր անտառում ապրել , նրան շատ դուր չէր գալիս մարդկանց մեջ ապրել և եղնիկը վերջապես մարդկանցից թաքուն գնաց անտառ և տեսավ իր հայրիկին և մայրիկին։