Այց Կենտրոնական բանկ

Մենք այսօր գնացինք Կենտրոնական բանկ և ուսումնասիրեցինք մետաղադրամներն ու թղթադրամները: Մենք նայեցինք թղթադրամները ուլտրամանուշակագույն լույսի տակ: Շատ հետաքրքիր էր: Ինչպես գիտենք, կան շրջանաձև դրամներ, որոնք շատ հարմար են, բայց կան նաև այնպես դրամներ, որոնք նման էին այժմյան պինցետին:
Տեսանք հուշադրամները, որոնցից ամենաշատը ինձ դուր եկավ մեկ միլիոն դրամանոցը: Այդ մեկ միլիոն դրամանոցը վաճառվում էր քսանչորս միլիոն դրամով: Էքսկուրսավարը մեզ ցույց տվեց մի ծրագիր, որի անունն է Arm.dram 3.0: Այդտեղ դուք կարող եք տեսնել թղթադրամները ուլտրամանուշակագույն լույսի տակ: Երբ Կենտրոնական բանկից վերջացրեցինք գնացինք Անգլիական Այգի։Շատ հետաքրքիր օր անցկացրինք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *