Մայրենի

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-իջան

շար եկան- շարվեցին

մաղ տալ – մաղել

շաղ տալ – շաղել

քող կապել – փաթաթել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։
Սև ամպերը ցած իջնելով սարի վրա շարվեցին։Առավոտյան ցրտեց և բուք սկսվեց։Ամպրոպը զարկեց և անձրև եկավ։Տերևները սկսեցին թափվել։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար – վեր

պաղել – տաքանալ

հեռու – մոտիկ

վառել – հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։
սևվուկ ամպեր ։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

    Այո։
  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Արել եմ բոլորը։
    Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    https://hazarumyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
  • Մասնակցե՞լ ես «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Չեմ մասնակցել։
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    ոչ։
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    https://hazarumyan.edublogs.org/2022/09/28/%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4/
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի օգոստոս  ամսվա ֆլեշմոբին։
    ոչ։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Երկրորդ։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հայրիկիս

Առաջադրանքներ

Հայրենագիտություն բառի տառերով հնարավորինս շատ բառեր ստացիր։

Հայ, հայերեն, գիտություն, հայություն, Հրանտ, գեր, գերի, այրի, Արա, տգիտություն:

Գծիկի փոխարեն տեղադրի՛ր ձայնավոր հնչյուններ և յուրաքանչյուր տարբերակում ստացի՛ր երեքական բառ։

Ս-ր- սուր, սար, սեր

Թ-փ- թուփ, թեփ, թափ

Ծ-ռ- ծուռ, ծառ, ծոռ

Թ-ք- թոք, թուք, թեք

Լ-ր- լուր, լար, լոր

Գծիկի փոխարեն բաղաձայն հնչյուններ տեղադրի՛ր և բառեր ստացի՛ր։

Խաղ, թութ, բեր, դող,  բառ, կույր

Գրի՛ր բառեր, որոնց մեջ երեք ձայնավոր հնչյուն կա։

Օրինակ՝ ապակի

առավոտ, ծիածան, աշակերտ, ծաղրածու, դասարան, պահարան, բազկաթոռ

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են ձայնավոր հնչյուններով։

Արմինե, ապօրինի, Ուրարտու, ուսուցչուհի, Երանուհի

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են բաղաձայն հնչյուններով։

խաղ, սեղան, հեռուստացույց, համակարգիչ,ժամացույց, վերնաշապիկ, կապիկ, սառույց, ջուր

Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա տրված բառերում։

եղջերու, երամ, երազանք, տերևաթափ, կարևոր, բարև, թեթև։

եղջերու- 6 տառ, 7 հնչյուն

երամ- 4 տառ, 5 հնչյուն

երազանք-7 տառ, 8 հնչյուն

տերևաթափ- 8 տառ, 9հնչյուն

կարևոր- 6 տառ, 7 հնչյուն

բարև- 4 տառ, 5 հնչյուն

թեթև- 4 տառ 5 հնչյուն

Գտի՛ր թաքնված բառարմատը։

ծաղկեփունջ – ծաղիկ, փունջ

գարեհաց– գարի, հաց

բարեհամբույր– բարի, համբույր

մրգահյութ– միրգ, հյութ

Տրված արմատներով բրդ բառեր կազմի՛ր։

ծաղկակաղամբ, հացահատիկ, գարեդաշտ, բարեկամ, բանջարահյութ, մրգառատ,