Գրիգոր Լուսավորիչ

Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ ընդունել է քրիստոնեությունը: Տրդատ թագավորը Եկեղյաց գավառում՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարում, զոհեր մատուցելիս նկատում է, որ Գրիգորը արարողությանը չի մասնակցում: Իմանալով, որ նա քրիստոնյա է ու Անակի որդին, Տրդատ III–ը հրամայում է նրան փակել բերդի ստորգետնյա բանտում՝ Խոր վիրապում: Գրիգորն այդտեղ մնում է 13 տարի:

Հռոմեացիների հետապնդումներից փախչելով` Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան: Տրդատը, տեսնելով Հռիփսիմե կույսին, սիրահարվում է նրան: Սակայն Հռիփսիմեն մերժում է արքայի սերը: Տրդատը դառնում է Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը: Այդ ամենը խորապես ցնցում է Տրդատին, և նա ծանր հիվանդանում է։

Արքայաքույր Խոսրովիդուխտին տեսիլք է երևում, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող է բուժել միայն Գրիգորը: Տրդատը հրամայում է նրան բանտից ազատ արձակել։ Խոր վիրապից դուրս գալով՝ Գրիգորը բուժում է թագավորին ու պալատականներին, սկսում է քրիստոնեական քարոզչություն կատարել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *